Սա թատրոն է՝ սցենարը Թուրքիան է գրել․ Չավուշօղլուն թող ասի՝ ՀՀ-ին նախապայման չունենք․ Կիրո Մանոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն է 

-Պարո՛ն Մանոյան, Դաշնակցությանը լավատեսություն ներշնչո՞ւմ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման առաջին հանդիպումը և բանագնացների պաշտոնական այն հավաստիացումը, որ պայմանավորվել են բանակցել առանց նախապայմանների։

-Չէ, եթե մենք երեկ ծնված լինեինք, կարո՛ղ է հավատայինք, որ Սուրբ հոգին իջել է Թուրքիայի վրա, և Թուրքիան որոշել է ավելի քան 30-ամյա քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, որն է՝ նախապայմաններով խոսել, մեկուկես ժամվա խոսակցության ընթացքում փոխել իր կեցվածքը։ Ո՛չ, վստահություն չի ներշնչում։ Ընդհակառակը, կարծեք թե այս բանակցությունները բեմականացում են արդեն որոշ պայմանավորվածությունների։ Մենք տեսանք, որ այդ հանդիպումից մեկ օր առաջ, երբ Թուրքիայի նախագահը հանդիպեց Եվրամիության դեսպանների հետ Անկարայում, կրկնեց նույն բաները, որ ՀՀ-ն լավ կլինի՝ ճիշտ գնահատի, հասկանա և այլն։ Իրենք ոչ թե առանց նախապայմանների են խոսում Հայաստանի հետ, նույնիսկ մեկն էլ ավելացրել են, որն է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։ Ամեն դեպքում, ՀՀ-ի այս իշխանությունները, անկախ նրանից, թե ովքեր են, քանի որ իրենք տանուլ են տվել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ պատերազմը, չեն կարող բանակցել Թուրքիայի հետ։

-Դուք օրինակ եք բերում, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը ՀՀ-ի անդամակցության ժամանակ 2000-ականներին, Թուրքիան ՀՀ-ի վերաբերյալ վերապահումներ է կատարել։ Նշանակում է՝ թուրքերն այսօր բան ունե՞ն ապացուցելու, օրինակ՝ կարող են վերացնել ՀՀ-ի դեմ արգելքները, եթե իրոք անկեղծ են նրանց նպատակները՝ հայտարարելով, թե պատրաստ են առանց նախապայմանների բանակցել։

-Չավուշօղլուն թող մի անգամ գոնե հայտարարի, որ ոչ մի նախապայման չունեն ՀՀ-ի առաջ դրած։ Մի հատ թող ասի, բայց չի ասի։ Սա այդ թատրոնի մասն է։ Սցենարը գրել են, համաձայնվել են, իսկ մնացածը թատրոն է։

-Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացի սցենարն ովքե՞ր են գրել՝ Ձեր կարծիքով։

-Ես կարծում եմ՝ այս դեպքում հեղինակային իրավունքը Թուրքիայինն է։

-Ո՛չ Ռուսաստանին և ո՛չ էլ Միացյալ Նահանգների՞ն։

-Ո՛չ, ո՛չ։ Տեսե՛ք, եթե սերտանան Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, դա չի բխում Ռուսաստանի շահերից։ Հասկանանք՝ ռուսական ռազմաբազան այստեղ ներկա է, մեր հիմնավորումը գոնե․․․ որ մենք սպառնալիք ենք տեսնում Թուրքիայից։ Ռուսաստանը դա մեր աչքերի համար չի արել։ Ռուսաստանի շահերից է բխում, որ ինքն այս տարածաշրջանում, այսօր արդեն՝ երեք երկրներում ունենա զինվորական, ռազմական ներկայություն։ Հարաբերությունների սերտացումը չի բխում ՌԴ-ի շահերից, ինչո՞ւ պետք է շահագրգիռ լինի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան