Սահմանադրական բարեփոխումները մշակվելու են բացառապես Արցախի անկախության միջազգային ճանաչման կուրսի շրջանակներում․ Արայիկ Հարությունյան

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 18-ին հանդիպում է ունեցել մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

ԱՀ նախագահի մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել է անվտանգային, սոցիալ-տնտեսական, ներքին և արտաքին քաղաքական հարցերի լայն շրջանակ: Հատուկ ուշադրության կենտրոնում էր առաջիկա ժամանակահատվածում ԱՀ հանրային խորհրդի ստեղծման հարցը։

Ապաքաղաքական այս մարմինը ձևավորվելու է հանրության շրջանում հարգանք և վստահություն վայելող, համապատասխան մարդկային որակներ ու գիտելիքներ ունեցող հասարակական հատվածի ներկայացուցիչներից, և միտված է լինելու պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովմանը։

Խոսելով հանրային նշանակության հարցերի մասին՝ երկրի ղեկավարը նշել է նաև, որ պատերազմի հետևանքով ստեղծված բարդ իրավիճակում ԱՀ պետական կառավարման մարմինները շարունակում են Սահմանադրության ու օրենսդրության հիման վրա իրականացնել իրենց լիազորությունները, սակայն պետական ինստիտուտների՝ ավելի արդյունավետ և նոր խնդիրներին ու մարտահրավերներին համահունչ դիմակայելու համար քաղաքական շրջանակների կողմից կա առաջարկություն Մայր օրենքում որոշ փոփոխություններ անելու վերաբերյալ։ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ առաջիկայում կստեղծվի համապատասխան աշխատանքային խումբ, որը հանրային քննարկումների առարկա կդարձնի սահմանադրական հնարավոր փոփոխությունների անհրաժեշտության հարցը:

Նախագահը շեշտել է, որ հնարավոր սահմանադրական բարեփոխումները մշակվելու են բացառապես Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման և պետականության ամրապնդման անզիջում կուրսի շրջանակներում։