Թուրքական կողմից որևէ նախապայման չի դրվել. ԱԳ նախարարը՝ երկկողմ հանդիպման մասին

Լուրեր

07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
Բոլորը

«Որևէ նախապայման չկա»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ՀՀ- Թուրքիա երկխոսության մեկնարկում թուրքական կողմից նախապայմաններ կա՞ն։

Նա հավելեց, որ առաջին հանդիպումը եղել է ճանաչողական բնույթի: «Որոշակի տեխնիկական և բովանդակային դետալների և հետագա ընթացքի վերաբերյալ է եղել: Հերթական անգամ տեսանք, որ որևէ նախապայման չկա»,- ընդգծեց Միրզոյանը:

Ինչ վերաբերում է մտահոգություններին, թե Թուրքիան ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը մտադիր է պայմանավորել «միջանցք» ստանալու ձգտմամբ, Արարատ Միրզոյանը նշեց․ «Մի քանի հրապարակումներ եղան այն մասին, որ թուրքական շրջանակներից միջանցքի տրամադրման հարց է բարձրաձայնվել։ Մեր դիրքորոշումը հայտնի է՝ մենք որևէ միջանցքային տրամաբանության չենք համաձայնելու։ Կողմ ենք տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակմանը, որի արդյունքում թե ՀՀ-ն, թե Թուրքիան և թե Ադրբեջանն օգտվելու են միմյանց ճանապարհներից։ Ցանկացած ճանապարհ պետք է լինի տվյալ երկրի սուվերենության ներքո:

Հայաստանի Հանրապետության տարածքով որևէ «միջանցք» չի կարող լինել նաև այն պատճառով, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կա մեկ միջանցք, և դա Լաչինի միջանցքն է. մնացած բոլոր ճանապարհների մասին խոսում են որպես ճանապարհներ»:

Մանրամասները՝ տեսանյութում: