COVID-19-ը բացասաբար է ազդում ոչ վարակիչ հիվանդությունների կառավարման արդյունավետության վրա. Արմեն Մուրադյան

Լուրեր

10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Բոլորը

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան գրառմամբ, իր խոսքով՝ «Չհուսադրող ու վտանգավոր վիճակագրություն» է ներկայացրել: Գրառումը՝ ստորև.

«Հանրային իրազեկման լայնածավալ աշխատանք իրականացնելով` ԵՊԲՀ մասնագետները, բազմից նշել են այն մասին, որ COVID-19-ի ազդեցությունը առողջապահության համակարգի վրա չի սահմանափակվում միայն համաճարակային իրավիճակի վատթարացմամբ. այն բացասաբար է անդրադառնում ոչ վարակիչ հիվանդությունների կառավարման արդյունավետության վրա:

Համալսարանականների փոխանցմամբ` առվել տարածված, ինչպես նաև, առողջապահության համակարգի բնականոն գործունեության պայմաններում վաղ հայտնաբերման ենթակա կյանքում առաջին անգամ հայտնաբերված չարորակ նորագոյացությունների հայտնաբերման փուլերի վերլուծությունը վկայում է, որ վերջին տարիներին արձանագրված I-II փուլերում հայտնաբերման ցուցանիշների բարելավումը գրանցել է էական հետընթաց՝ 2020 թվականին կազմելով ընդամենը 42%, որը 8.4%-ով ցածր է 2019թ. (50.4%) և 3%-ով 2016թ. տվյալներից:

Տվյալների համաձայն` աճել են III և IV փուլերում հայտնաբերված հիվանդության տեսակարար կշիռը, մասնավորապես՝ III փուլում են հայտնաբերվել քաղցկեղի 25.4%-ը, որը վերջին 5 տարիների ամենաբարձր ցուցանիշն է, իսկ IV փուլում՝ 32.6%-ը, որը բարձր է 2019թ. ցուցանիշից, սակայն այնուամենայնիվ ավելի ցածր է 2016-2018թթ. տվյալներից:

Հիվանդության I-II փուլերում հայտնաբերումը, 2020թ.-ին նախորդ տարվա նկատմամբ առավել մեծ անկում է արձանագրել վահանագեղձի՝ 16.2%-ով, հաստաղու՝ 14.3%-ով, կրծքագեղձի՝ 11%-ով, մաշկի մելանոմայի՝ 10.4%-ով և արգանդի պարանոցի՝ 9.6%-ով քաղցկեղի մասով:

Կարևոր է իրազեկ լինել, որ վերոնշյալ քաղցկեղի տեսակները հանդիսանում են այն հիվանդությունները, որոնք հնարավոր է վաղ հայտնաբերել, զանգվածային սքրինինգների և թիրախային հետազոտությունների միջոցով:

Հարգելի քաղաքացիներ, գիտնականները պնդում են՝ շարունակե΄ք պահպանել հակահամաճարակային կանոնները, մի΄ խուսափեք պատվաստվելուց»: