ԱՆԻՖ-ը մասնակցել է «Աբու Դաբիի կայուն զարգացման շաբաթ» գագաթնաժողովին

Լուրեր

29.06.2026 | 09:53
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.06.2026 | 09:39
Այրված մեքենայում հայտնաբերվել է երեք քաղաքացու դի․ ՃՏՊ Սուրենավանի մոտակայքում
29.06.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը․ ՈՒՂԻՂ
29.06.2026 | 00:59
ԱԱ-2026. Վերջին վայրկյաններին հաղթական գոլ` փլեյ-օֆֆի մեկնարկային խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 23:31
Ո՞ւր են ընտրությունների արդյունքներից դժգոհ մարդիկ․ Գալյանը՝ Վարդևանյանին. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 23:14
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
28.06.2026 | 22:27
Արման Թաթոյանի հրապարակած 2 ձայնագրությունների մասով վարույթ կա, մեղադրյալ չկա․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 21:45
Քննարկվում է դիզելային վառելիքի արտահանման ամբողջական արգելքի հնարավորությունը․ Պուտին
28.06.2026 | 21:32
Փոխադարձ վիրավորանքներ՝ ՍԴ-ում․ «Դերասանական ձիրք չունեմ», «Ձեր մոտ կեղծարարական էլ ա ստացվում»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 20:50
Ցավով տեղեկացա բժիշկ Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Ավանեսյան
28.06.2026 | 20:00
«Կյանքս կտամ», քարսիթ՝ ոչ. ինչու են ճանապարհին երեխաներ մահանում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 19:46
Բեռլինում սահմանվել է ջերմության բացարձակ ռեկորդ՝ 149 տարվա դիտարկումների ընթացքում․ Լևոն Ազիզյան
28.06.2026 | 19:30
Ռուսաստանն ունի բավարար ուժ, միջոցներ և քաղաքական կամք, և դրանում ոչ ոք չպետք է կասկածի․ Պուտինը՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախընտրական համագումարում
28.06.2026 | 18:55
Վթարված մեքենայում հայտնաբերվել է նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
28.06.2026 | 18:42
Սաուդյան Արաբիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 14 մարդ է զոհվել
Բոլորը

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը, հունվարի 15-18-ը, տնօրեն Դավիթ Փափազյանի գլխավորությամբ, մասնակցել է «Աբու Դաբիի կայուն զարգացման շաբաթ» (Abu Dhabi Sustainability Week) գագաթնաժողովին։

«Կայունության, կլիմայի փոփոխության և վերականգնվող էներգետիկայի խնդիրների վերաբերյալ աշխարհի խոշորագույն գագաթնաժողովներից մեկը հյուրընկալվում է ԱՆԻՖ-ի գործընկեր Աբու Դաբիի Մասդար ընկերության կողմից, որի հետ ԱՆԻՖ-ն իրականացնում է «Այգ-1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ծրագիրը»,- նշված է ԱՆԻՖ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Գագաթնաժողովի շրջանակներում ԱՆԻՖ-ի տնօրեն Դավիթ Փափազյանը մասնակցել է Մասդար ընկերության մայր կազմակերպության` Աբու Դաբիի Մուբադալա պետական ներդրումային ֆոնդի, գլխավոր տնօրեն Խալդուն Խալիֆա Ալ Մուբարակի և Մասդար ընկերության գլխավոր տնօրեն Մոհամեդ Ջամել Ալ Ռամահիի հետ նախագահ Արմեն Սարգսյանի պատվիրակության հանդիպմանը։

Քննարկվել են վերականգնվող էներգետիկայի բնագավառում Հայաստանում Մասդարի կողմից իրականացվող ծրագրերը, ինչպես նաև համաշխարհային տնտեսական օրակարգում կայունության խնդիրների աճող դերը։

Աբու Դաբիի ամենամյա գագաթնաժողովին մասնակցում է ավելի քան 35 հազար պատվիրակ` ավելի քան 130 երկրից։ Մասնակիցների շարքում են մի քանի երկրների նախագահներ և վարչապետներ, առաջատար միջազգային ընկերությունների ղեկավարներ։

Կլիմայի փոփոխության և կայուն զարգացման խնդիրներն այսօր առանցքային են դառնում նաև ֆինանսական աշխարհում։ Ֆինանսական հաստատություններն ու ներդրումային ֆոնդերը մշակում են կայունության չափանիշներ` կարևորելով կայուն զարգացման տեսանկյունից դրական ազդեցություն ունեցող ներդրումային քաղաքականությունը։

«ԱՆԻՖ-ը կարևորում է իր կողմից իրականացվող ծրագրերի կայունության ասպեկտը, և Մասդարի հետ համատեղ ծրագրերը վերականգնվող էներգետիկայի ոլորտում այդ ուղղությամբ մեր ստանձնած պարտավորություններին համահունչ են։ Կարևոր է կայունության տեսանկյունից առավել բարդ ոլորտներում չափանիշների սահմանումը և դրանց հետևողական իմպլեմենտացիան։ ԱՆԻՖ-ի պորտֆելում այսօր արդեն կան և ապագայում նույնպես կլինեն կայունության տեսանկյունից մարտահրավերներ պարունակող ծրագրեր։ Պատասխանատու ֆինանսավորողները և բանկերը ստանձնում են մասնակցության միջոցով բարդ ոլորտների կառավարման պատասխանատվությունը` հիմնվելով այն համոզման վրա, որ կայունության չափանիշների շարունակական բարելավումը հնարավոր է բոլոր ոլորտներում և բխում է թե’ պետության, թե’ ներդրողի շահերից»,- ասել է Դավիթ Փափազյանը` կարևորելով Արաբական Միացյալ Էմիրությունների գործընկերների դերը Հայաստանում կայունության մշակույթի հետագա ներդրման և կարողությունների զարգացման հարցում։