Փորձ, գործ և մասնագիտական հմտություններ․ Factor TV-ն լրագրություն է ճանապարհում ուսանողների երկրորդ խմբին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.06.2026 | 11:27
Պատ, դուռ, պատուհան չպիտի լինի, հենց բոլորը տեղափոխվեցին վթարային շենքը միանգամից պիտի քանդվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:15
Փոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրում. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 11:11
Երևանցիների շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի 98 թվականի «հոտած» պայմանագրին. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:06
ԱՄՆ-ն ու Իրանը պայմանավորվել են դադարեցնել փոխադարձ հարվածները
29.06.2026 | 11:03
ՍԴ-ն քննում է քաղաքական ուժերի դիմումները ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 10:53
Կիևյանում ահռելի գործ է արվում, եթե վերջում ասֆալտի հարց ունեցանք, գումար չենք տալու. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 10:45
Ադրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելին կոչ է անում վերանայել Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը
29.06.2026 | 10:35
Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
29.06.2026 | 10:26
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 29-ի դրությամբ
29.06.2026 | 10:10
Փրկարարները վիրավոր արագիլին տեղափոխվել են կենդանաբանական այգի
29.06.2026 | 09:53
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.06.2026 | 09:39
Այրված մեքենայում հայտնաբերվել է երեք քաղաքացու դի․ ՃՏՊ Սուրենավանի մոտակայքում
29.06.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը․ ՈՒՂԻՂ
29.06.2026 | 00:59
ԱԱ-2026. Վերջին վայրկյաններին հաղթական գոլ` փլեյ-օֆֆի մեկնարկային խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 23:31
Ո՞ւր են ընտրությունների արդյունքներից դժգոհ մարդիկ․ Գալյանը՝ Վարդևանյանին. ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ապատեղեկատվության դեմ պայքար, սեփական օրինակով լրագրության մեջ փոփոխություններ անելու ցանկություն և որպես լրագրող աշխատելու փորձառություն․ Factor TV-ում փորձաշրջան անցած ուսանողները 3 րոպեում կիսվում են մասնագիտության մասին իրենց մտքերով ու մասնագիտական երազանքներով։

Այսպիսով, Factor TV-ն դեպի լրագրություն է ուղեկցում ուսանողների երկրորդ խմբին․ «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում հայկական բուհերի ժուռնալիստիկայի ֆակուլտետներից ընտրված 6 ուսանող եռամսյա գործնական փորձաշրջան է անցել Factor TV-ում:

Ուսանողները տեխնիկական անհրաժեշտ բոլոր միջոցներով ու հատուկ փորձաշրջանին հարմարեցված լսարանում հնարավորություն են ունեցել տեղում կիրառել սովորածը, ձեռք են բերել նոր ու ժամանակակից լրագրությանն անհրաժեշտ հմտություններ։

Նրանք փորձաշրջանի ընթացքում պատրաստել են ռեպորտաժներ, վարել հարցազրույցներ, ներկա են եղել ոլորտի լավագույն մասնագետների դասախոսություններին։ Իսկ այժմ նրանք ոչ թե տեսախցիկի հակառակ կողմում են, այլ՝ արդեն հարազատ դարձած պատերի ներսում․ կիսվում են իրենց մտքերով, խոսում սիրելի մասնագիտության և դրա հետաքրքիր կողմերի մասին։

«Եվոպական մեդիահարթակ Հայաստնում․ հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» եռամյա ծրագրի առաջին փուլը հաջողությամբ ավարտված է․ առաջիկայում փորձաշրջաններ կկազմակերպվեն ուսանողների նոր խմբերի համար։ Իսկ նախորդ երկու փորձաշրջանները Factor TV-ն մրցանակաբաշխությամբ է ամփոփել և պարգևատրել լավագույն ուսանողներին։

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2021. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: