Նիկոլ Փաշինյանը քայլ առ քայլ ներկայացրեց վաղվա անհնազանդության գործողությունների պլանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.06.2026 | 15:46
Բելառուսի քաղաքացի, իրավապաշտպան Վիկտոր Կլիմուսն ազատ է արձակվել
15.06.2026 | 15:37
ՀՀ-ն և ԵՄ-ն կշարունակեն աշխատանքը տնտեսական ու էներգետիկ դիմակայունության ամրապնդման ուղղությամբ
15.06.2026 | 15:32
Փաշինյանն Աննա Հակոբյանին գործուղում է Նյու Յորք
15.06.2026 | 15:26
Դեղնավուն ջուրը ողողել է Կապանի փողոցները․ ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 15:15
Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալ չէ որևէ քրեական վարույթով, որի շրջանակներում նրան չթույլատրվեր դուրս գալ ՀՀ տարածքից․ հաստատում են դատարանից և քննչական մարմիններից
15.06.2026 | 15:10
Մարթա Կոսը հուլիսի 5-ին Հայաստան կայցելի // Ընտրակաշառքի համար պատիժները կխստացվեն․ ԼՈՒՐԵՐ
15.06.2026 | 15:00
Հայ շախմատիստները մեկնել են աշխարհի պատանեկան առաջնությանը
15.06.2026 | 14:47
Իրանի ԱԳ նախարար Արաղչին հայտարարել է, որ Իսրայելը պետք է դադարեցնի Լիբանանի վրա բոլոր հարձակումները
15.06.2026 | 14:43
Դավիթ Սանասարյանի արդարացման վճռի դեմ Դատախազության վերաքննիչ բողոքի քննությունը. ՈՒՂԻՂ
15.06.2026 | 14:39
«Ռեալը» ևս մեկ տրանսֆեր է համաձայնեցրել
15.06.2026 | 14:28
Մարթա Կոսը հուլիսի 5-ին Հայաստան կայցելի
15.06.2026 | 14:23
Տուլայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել․ ավելի քան 120 ԱԹՍ է գրոհել ՌԴ 12 շրջանները
15.06.2026 | 14:16
«Զանգեզուրի միջանցքը կդառնա Միջին միջանցքի գլխավոր հատվածներից մեկը»․ Ալիև
15.06.2026 | 14:14
Հարցրեք ԱԱԾ-ին. ՔՊ-ականը` օդանավակայանից Քոչարյանի կադրերի արտահոսքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 14:07
«Եթե հանկարծ արտահանձնվի, նրա կյանքին վտանգ կսպառնա». ՀՀ-ում բելառուս իրավապաշտպան է ձերբակալվել
Բոլորը

Րոպեներ առաջ Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը  ներկայացրեց վաղը մեկնարկելիք քաղաքացիական անհնազանդության ակցիաների ծրագիրը։ Նա շարադրեց այն քայլերի հերթականությունը, որոնք պետք է անեն քաղաքացիները՝ սկսած ժամը 8:15-ից։

«Վաղը՝ առավոտյան 8:15-ից պետք է սկսվի քաղաքացիական անհնազանդությունների զանգվածային գործողությունները։ Եվ այդ գործողությունները պետք է անեք դուք՝ սիրելի հայրենակիցնե՛ր՝ ձեր մասով, մենք՝ մեր մասով։ Սկզբից սարսափազդու կհնչի,  բայց որևէ  վտանգավոր բան չկա։

-Վաղը առավոտյան արթնանում ենք շատ շուտ և սկսում ենք արգելափակել կամուրջները։ Խոսքը Դավիթաշենի, Կիևյանի և այլ կամուրջների մասին է։ Այն մեքենաները, որոնք երթևեկում են այդ կամուրջներով, կամուրջի վրա նրանց մեքենաները պիտի փչանան, նրանց բենզինը վերջանա, նրանք փակեն դռները և ոտքով շարժվեն դեպի Ազգայինի ժողով և ճանապարհին ում տեսնեն՝ ասեն, որ ժողովուրդը հավաքվում է  Ազգային ժողովի  մոտ։

-Վաղը Երևանի մետրոպոլիտենը սկսում է աշխատել և կանգնում է։ Ոնց՝ մարդիկ, ուղևորները 4-5 հոգանոց խմբերով, երբ կանգնում է մետրոն, դռները բացվում են, մարդիկ պառկում են դռների մեջ՝ կիսով չափ կառամատույցին, կիսով չափ գնացքի մեջ։ Եվ այդպիսով գնացքը չի կարողանում շարժվել։ Երկու գնացքում եթե դա լինի, ողջ մետրոն փակվում է։ Ուղևորները դուրս են գալիս մետրոյից ու ոտքով գալիս Բաղրամյան պողոտա՝ ընթացքում բոլորին իրազեկելով, որ ժողովուրդը հավաքվում է մետրոյի մոտ։

-Բոլոր նրանք, ովքեր գումարներ ունեն բանկային քարտերում, ուղղակի կանխիկացնում են իրենց գումարները և դնում գրպաններում։

-Հաջորդիվ՝ դուք չեք գնում աշխատանքի՝ ասելով, որ խցանում է և չեք կարող գնալ, տրանսպորտ չկա  կամ հիվանդ եք, բայց  կարող եք և ասել, որ դա ձեր քայլն է՝ որ դուք անում եք։ Բայց եթե մի փոքր խորամանկեք էլ, դրանից վատ բան չի լինի։

-Ուսանողները հայտարարում են դասադուլ  /պատճառաբանելով խցանումներն ու տրանսպորտի բացակայությունը/։

-Դպրոցականները հայտարարում են դասադուլ /պատճառաբանելով խցանումներն ու տրանսպորտի բացակայությունը/։

-Ուսուչիները ևս, մեկ է դաս չի լինելու, քայլելով գալիս են դեպի Ազգային ժողով։

Անկախ նրանից, թե այս գիշեր ինչի կլինի՝  ոստիկաններն այս շարժման առաջնորդներին ինչ կփորձեն անել, ինչպես մեկուսացնել, վաղը՝ 8:15  դուք պիտի անեք այս բոլոր քայլերը։

Հիմա կարող եք հարցնել, թե ինչու ենք ասում այս ամենը բայց, ասում ենք, որ բոլորդ իմանաք և պատրաստ լինեք,  նաև՝ որ ոստիկանները իրենց ուժերը ցրեն բոլոր կամուրջներով, մետրոպոլիտենում և այլն, և խճճվեն խցանումների մեջ։

Մենք վաղը գնալու ենք դեպի Ազգայինի ժողով, և մեզ ոչինչ չի կարող կասեցնել, եթե դուք բոլորդ կազմակերպված անեք այն, ինչ ծրագրել ենք, և ես ասացի։

Եթե անգամ ինձ որոշեն կալանավորել, ապա կալանքի  թույտվության  համար պիտի  Ազգային ժողով բերեն, և ես ԱԺ ամբիոնից կասեմ  ձեզ, թե ինչ պետք է անել։

Սա լինելու է ձեր հաղթանակը ։ Հավատացե՛ք  մեզ, հավատացե՛ք ինձ, և մենք հաղթելու ենք»,- եզրափակեց Փաշինյանը։