ԱՄՆ-ը, ՄԹ-ն և Ֆրանսիան Սիրիայի հարցով բանաձևի նախագիծ են ներկայացրել ՄԱԿ-ի ԱԽ

Լուրեր

02.03.2026 | 16:32
Իրանից 312 մարդ է տարհանվել Ադրբեջանի սահմանով
02.03.2026 | 16:24
WTA․ Էլինա Ավանեսյանը մեծ նահանջ է գրանցել
02.03.2026 | 16:15
Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները պետք է նախապես քննարկվեին ՄԱԿ-ում․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
02.03.2026 | 16:06
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն չի կարողանում վերադառնալ Աբու Դաբիից՝ «ստեղծված իրավիճակի պատճառով»
02.03.2026 | 15:58
Իսրայելը չի բացառում ցամաքային գործողությունները Լիբանանում
02.03.2026 | 15:45
Թումանյան փողոցում տեղակայված «Կարաս» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
02.03.2026 | 15:38
Իրանն ԱՄՆ-ին ու Իսրայելին մեղադրել է միջուկային օբյեկտներին հարվածելու մեջ․ ՄԱԳԱՏԷ-ն նշում է՝ վնասի նշաններ չկան
02.03.2026 | 15:35
Լիլիթ Մկրտչյանը և Հայկ Մինասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
02.03.2026 | 15:30
Արարատ Միրզոյանն ու Սեյեդ Արաղչին անդրադարձել են հումանիտար բնույթի հարցերի
02.03.2026 | 15:20
Իրանում 555 մարդ է զոհվել // Նոր Սահմանադրության նախագիծը մարտին կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
02.03.2026 | 15:12
Իսրայելը հայտարարել է Իրանի հետախուզության երկու բարձրաստիճան պաշտոնյաների մահվան մասին
02.03.2026 | 15:06
Զինվորի սպանության գործով մեկ անձ կալանավորվել է
02.03.2026 | 15:03
Իրանը հայտարարել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուի գրասենյակին հարվածելու մասին
02.03.2026 | 14:54
Քոչարյանի գործով նախկին դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդելու մեջ մեղադրվող Նարեկ Մաթաֆյանն ու Սարգիս Օհանջանյանն արդարացվել են
02.03.2026 | 14:42
Facebook-ն արգելափակել է Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան էջը․ «Մեր ձևով»-ը կատարվածում իշխանական հետք է տեսնում
Բոլորը

ԱՄՆ-ն, Միացյալ Թագավորությունն ու Ֆրանսիան Սիրիայի հարցով բանաձևի նախագիծ են ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետաքննություն անցկացնելու համար. հայտնում է gazeta.ru-ն:

Փաստաթղթի համաձայն՝ երկրների եռյակը կոչ է անում «ապահովել մարդասիրական օգնության անխափան մատակարարումը, կրակի դադարեցումը, ինչպես նաև պահանջում Սիրիայի մասնակցությունը խաղաղ բանակցություններին՝ ՄԱԿ-ի ղեկավարության ներքո»:

Բացի այդ, նախագիծն առաջարկում է Սիրիայում քիմիական հարձակումների վերաբերյալ հաղորդագրությունների «անկախ հետաքննություն անցկացնել»:

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայեց ռմբակոծել Սիրիան, ու ռազմական գործողություններին միացան նաև Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան: Սիրիայի ռազմական ու քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ արձակվեցին ավելի քան 100 թևավոր և «օդ-երկիր» դասի հրթիռներ։