Էրդողանը Կովկասում չկարողացավ լծակներ ձեռք բերել պատերազմով, հիմա փորձում է դա անել խաղաղության միջոցով․Factor.am-ի հարցազրույցը Կարո Փայլանի հետ

Լուրեր

23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
Բոլորը

Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։

ՀՀ ԱԳՆ-ի տարածածած հաղորդագրության համաձայն՝ «կառուցողական մթնոլորտում կայացած» առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ «Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։ Երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով»,- նշված է հաղորդագրությունում։

Factor.am-ը հանդիպումից եղած ակնկալիքների, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման չորրորդ փորձի հնարավոր արդյունքների մասին զրուցել է Թուրքիայի Մեջլիսի «Ժողովրդադեմոկրատական» կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանի հետ։

-Պարո՛ն Փայլան, երեկ Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ Սա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման չորրորդ փորձի մեկնարկն է։ Ի՞նչ սպասել վերջին հանդիպումից և ընդհանրապես այս գործընթացից։

-Երեկ երկու կողմերն էլ հայտարարեցին, որ այս գործընթացն ամբողջովին ուղղված է երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը։ Դա այն էր, ինչ ես ակնկալում էի։ Ես անհամբերությամբ սպասում եմ այս գործընթացի դրական արդյունքներին, քանի որ երկու կողմերն էլ դա ցանկանում են։ Թուրքիայում բոլոր քաղաքական կուսակցություններն աջակցում են այս գործընթացին, նրանք բոլորը հավանություն են տալիս այդ գաղափարին, որովհետև այս կարգավորման գործընթացը նշանակում է միայն հարաբերությունների կարգավորում։ Ես կարող եմ օրինակ բերել․ Թուրքիան և Հունաստանն ունեն մի շարք խնդիրներ, բայց նրանց միջև սահմանները բաց են, նրանք ունեն միմյանց երկրներում դեսպաններ, ուղիղ առևտուր են անում իրար հետ և ունեն ուղիղ թռիչքներ։ Այնպես որ՝ ես դրական եմ տրամադրված այս գործընթացին։
Կարծում եմ, որ այն պետք է ունենա ճանապարհային քարտեզ։ Չեմ կարծում, որ երեկ հատուկ ներկայացուցիչները խոսել են դրա մասին։ Այն առավել շատ հանդիպում էր միմյանց ճանաչելու համար։ Կարծում եմ, որ արդեն առաջիկա հանդիպումներին նրանք կուսումնասիրեն հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը։

-Ինչո՞ւ եք կարծում, որ այս անգամ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողութուն կունենա։ Նախորդ երեք փորձերը ձախողվել են։ Ի՞նչը կարող է հիմա դրական արդյունքներ տալ։

-Կարծում եմ՝ բոլոր երեք երկրները՝ Ադրբեջանը, Թուրքիան և Հայաստանը դասեր են քաղել 2020 թվականի պատերազմից։ Նրանք բոլորն էլ տեսան, որ այս չվերջացող պատերազմում բոլորն էլ պարտված են, միայն Ռուսաստանը ստացավ լծակներ  դրանից։ Թուրքիան չստացավ Հարավային Կովկասում այն, ինչ ակնկալում էր։ Թուրքիան երեք տարի առաջ ագրեսիվ փորձեր էր անում Էգեյան ծովում, Սիրիայում, Լիբիայում, Հարավային Կովկասում։ Հիմա Թուրքիան ցանկանում է փոխել իր արտաքին քաղաքականությունը, տեսավ, որ ոչինչ չկարողացավ ստանալ այդ ագրեսիվ քաղաքականության արդյունքում։ Այստեղի բոլոր քաղաքական կուսակցություններն էլ տեսան, որ մենք պետք է ունենանք հաշտեցման գործընթաց կամ ինչ-որ ճանապարհայն քարտեզ մեր քաղաքականության մասին Հարավային Կովկասում և այլ տարածաշրջաներում։ Եվ ամենահեշտ ճանապարհը Հարավային Կովկասում հաշտեցման գործընթաց սկսելն է, իսկ դա նշանակում է հարաբերությունների կարգավորում։ Էրդողանը կարիք ունի նման մի լավ վերջաբանով պատմության։ Նա ընկալվում է որպես բռնապետ և որպես մեկը, որը չի կարող խաղաղություն բերել։ Կարծում եմ՝ նա ցանկանում է աշխարհին ցույց տալ, որ կարող է մտածել խաղաղության մասին։ Նա տեսավ, որ Հարավային Կովկասում չկարողացավ լծակներ ձեռք բերել պատերազմով, հիմա փորձում է դա անել խաղաղության միջոցով։

-Հայաստանում շատերն են դեմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն այս փուլում՝ Ղարաբաղյան վերջին պատերազմում հայկական կողմի պարտությունից հետո։ Նրանց փաստարկն այն է, որ Հայաստանը հիմա ավելի թույլ դիրքերից է հանդես գալու բանակցություններում։

-Ես այդպես չեմ կարծում։ Կարգավորում՝ նշանակում է միայն հարաբերությունների կարգավորում։ Դա չի նշանակում՝ լուծել եղած խնդիրները։ Այն միայն նշանակում է բացել սահմանները, ուղիղ չվերթներ իրականացնել, միմյանց հետ ուղիղ առևտուր անել, ունենալ դիվանագիտական հարաբերություններ։ Ես կարծում եմ, որ դա ոչ միայն Թուրքիայի համար է լավ, այլ նաև՝ Հայաստանի։ Դու ունենալու ես քո դեսպանն այդ երկրում և ձեր միջև եղած խնդիրների մասին նրա հետ ես ուղիղ խոսելու։ Այս գործընթացում զոհաբերություն չկա։ Դա չի նշանակում, որ մենք տալիս, կամ ինչ-որ բան ենք վերցնում այս գործընթացից։ Միակ բանն այստեղ այն է, որ Թուրքիան ցանկանում է, որ ուղիղ ճանապարհ ունենա Ադրբեջանի հետ։ Սա նշանակում է՝ բացվելու են ճանապարհներ, աշխատելու են երկաթգծեր դեպի Ադրբեջան։ Հայաստանն էլ է ցանկանում, որ իր համար բացվեն դեպի Ադրբեջան, Թուրքիա, Իրան, Ռուսաստան տանող ճանապարհները, և դա նշանակում է, որ Հայաստանն էլ է այս գործընթացի արդյունքում շահելու։ Այնպես որ, զոհաբերություն չկա ճանապարհները բացելու մեջ։

-Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների կողմից հաճախ են հնչում «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարություններ։ Դուք այստեղ խնդիր չե՞ք տեսնում Հայաստանի ճանապարհների ինքինշխանության հետ կապված։ Արդյո՞ք բանակցություններում չի բարձրացվի այդ ճանապարհի՝ թուրք-ադրբեջանական վերահսկողության տակ անցնելու հարցը։

-Ո՛չ։ Դա հնարավոր չէ։ Համաձայնագրում նման բան չկա նշված։ Նշանակում է՝ այն միջանցք չէ։ Հայաստանը դա երբեք թույլ չի տա։ Կարծում եմ՝ այդ հարցը միայն հռետորաբանության մակարդակում է ներկայացվում։ Ոչ մի երկիր թույլ չի տա, որ իր տարածքում միջանցք լինի, և դա անհավատալի է։ Դա միայն Թուրքիան և Ադրբեջանն են օգտագործում որպես հռետորիկա։
Եթե մի օր, վերջապես , Հայաստանը, Թուրքիան և Ադրբեջանը խաղաղության կամ հաշտեցման հասնեն, մեր տարածաշրջանը նման կլինի Եվրոպային։ Երբ դու Բելգիայից Հոլանդիա, հետո Գերմանիա ես գնում մեքենայով, չես զգում, ինչպես անցար սահմանը։ Ես հույս ունեմ, որ մի օր մեզ մոտ էլ այդպես կլինի։

-Հատուկ ներկայացուցիչների հանդիպումից հետո տարածված հաղորդագրությունում շեշտված էր, որ կողմերը համաձայնվել են շարունակել բանակցություններն առանց նախապայմանների։ Թուրքիան կհրաժարվի՞ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջներից կամ չի՞ ստիպի Հայաստանին, որ հրաժարվի տարածքային պահանջներից։

-Այդ հարցը բանակցություններում պարզապես չի քննարկվի։ Քանի որ եթե չլինեն նախապայմաններ, կլինի կարգավորման գործընթաց։ Իհարկե, մենք ունենք խնդիրներ, և եթե կարգավորման գործընթացը հաջողվի, մեր երկու կողմերի համար ավելի հեշտ կլինի ուղիղ քննարկել այս հարցերը, քանի որ մենք միյանց հետ խոսում ենք Ռուսաստանի, Ֆրանսիայի կամ այլ երկրների միջոցով․ դա լավ չէ երկու երկրների համար։ Եկեք խոսենք ուղիղ, ոչ ուրիշների միջոցով։
Եկեք մտածենք, եթե կարգավորման գործընթացը հաջողվեց, և մեր միջև զարգանան տնտեսական, մշակութային, դիվանագիտական հարաբերությունները, կապ լինի երկու ազգերի, երկու ժողովուրդների միջև, երկու պետությունների միջև, ավելի հեշտ կլինի մեզ համար մեր միջև եղած ավելի մեծ խնդիրների մասին խոսելը։

– Ռեջեփ Էրդողանը օրերս հայտարարեց, որ «Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում արդյունքների հասնելու համար Հայաստանը պետք է օգտվի տարածաշրջանային խաղաղության հնարավորություններից և ,կարևոր է, որ Հայաստանը դրական քայլեր կատարի Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համար»։ Ի՞նչ է սա նշանակում։

-Այս գործընթացում եղած ռիսկը հենց սա է․ Թուրքիան, Էրդողանը նորից ասում են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած խաղաղությունից։ Սա ռիսկ է, որովհետև Ադրբեջանը այն կարող է որպես խաղաքարտ օգտագործել, բայց միևնույն ժամանակ, սա կարելի է համարել նաև որպես հնարավորություն։ Մենք դեռ դա կհասկանանք։ Էրդողանը նման հայտարարություններ է անում նաև նրա համար, քանի որ չի ցանկանում տխրեցնել իր ազգայնական դաշնակիցներին և ընտրողներին։ Կրկնում եմ՝ ամեն դեպքում, դա կարող է նաև հնարավորություն լինել, որովհետև լավ կլինի, որ, ի վերջո, ինչ-որ հաշտեցման գործընթաց լինի նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև։

-Դուք հայտարարել էիք, որ պատրաստ եք Ձեր ներդրումն ունենալ հայ-թուրքական ներկայիս կարգավորմանը։ Ինչպե՞ս եք պատրաստվում օգնել գործընթացին։

-Ես աշխատում եմ այդ ուղղությամբ, փորձում եմ համոզել բոլոր քաղաքական կուսակցություններին, որ կարևոր է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացը։ Պատերազմից առաջ, դրա ընթացում և դրանից հետո մենք միշտ աշխատել ենք այդ ուղղությամբ։ Ես ինձ պատասխանատու եմ զգում դրա համար։ Հիմա էլ աշխատում եմ այդ ուղղությամբ՝ ունենալով հանդիպումներ կուսակցությունների առաջնորդների, միջազգային կապերի համար պատասխանաու մարդկանց հետ, քաղաղաքացիական հասարակության հետ։ 2008-2009 թթ․ գործընթացում այնքան շատ խաղացողներ էին ներգրավված, հիմա նրանք լռում են։ Ես քաղաքացիական հասարակության հետ իմ հանդիպումներում ասում եմ՝  եկեք մտածենք հաշտեցման մասին․ քանի որ եթե միայն քաղաքական գործիչներն աշխատեն այս գործընթացում, այն ռիսկային կլինի։ Քաղհասարակությունը պետք է նույնպես պատասխանատվություն կրի դրա համար։ Ես այդ ուղղությամբ աշխատում եմ 2008-2009 թթ․ այս գործընթացում ներգրավվածների հետ։ Նրանք աշխատում էին կառավարությունների, մարդանց հետ, որ դրական տրամադրվեն այս գործընթացի նկատմամբ: Իհարկե, հայերը բոլոր իրավունքներն ունեն այս գործընթացի մասին կողմնակալ վերաբերմունք ունենալ ․․․բայց 4 տարի առաջ էլ, երբ ՝ Հայաստանում էի հայտեցի իմ անհանգստությունները․ հաշվի առնելով Ադրբեջանի, Թուրքիայի, ներդումները զինամթերքի ձեռքբերման ուղղությամբ՝ ես առաջիկա տարիներին աղետ էի սպասում, սպառազինությունների մրցավազքը անհանգստացնում էր մեզ։ Ցավոք սրտի, իմ մտավախություններն իրականություն դարձան, և պատերազմ եղավ։ Հիմա մենք պետք է մտածենք, որ հաշտեցման շնորհիվ բոլոր երկրները, ազգերը, ժողովուրդները կարող են շահել։ Մենք պետք է մտածենք այդ մասին։

Հռիփսիմե Հովհաննիսյան