Հայ-ադրբեջանական և ԼՂ սահմանին ռազմական գործողությունների շարունակվող միջադեպերը սպառնում են հայ խաղաղ բնակիչներին․ HRW-ի զեկույցը

Լուրեր

08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
Բոլորը

2020 թվականի հրադադարը, որը վերջ դրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև վեցշաբաթյա պատերազմին Լեռնային Ղարաբաղում և դրա շրջակայքում, հիմնականում պահպանվել է, սակայն հետպատերազմյան շրջանում գրանցված պարբերական փոխհրաձգություններն առաջնագծում փխրուն իրավիճակ են ստեղծել: Այս մասին ասված է Human rights watch (HRW) կազմակերպության հրապարակած զեկույցում։

Իրավապաշտպան կազմակերպությունը շեշտում է, որ ռազմական գործողությունների շարունակվող միջադեպերը սպառնում են Լեռնային Ղարաբաղի գյուղերում և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ հիմնականում հայկական կողմում բնակվող խաղաղ բնակիչների անվտանգությանը։ Զեկույցում հիշատակվում է, որ ռուս խաղաղապահները հայտնել են հոկտեմբերի 9-ին ադրբեջանական կողմի կրակոցներից Մարտակերտի շրջանում խաղաղ բնակչի սպանության մասին, երբ վերջինս հողագործությամբ էր զբաղված։ Կազմակերպությունը շեշտում է, որ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների անկախ մոնիթորինգի բացակայության պայմաններում չկան միջսահմանային կրակոցներից և այլ անապահովություններից բխող խնդիրները լուծելու մեխանիզմներ:

Ադրբեջանում շարունակում են կալանքի տակ պահել և տարբեր ժամկետներով ազատազրկման դատապարտել ազգությամբ հայ կալանավորների։ Բազմաթիվ հայ ռազմագերիներ ենթարկվել են դաժան և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և խոշտանգումների ադրբեջանական ուժերի կողմից գերեվարության ընթացքում կամ կալանավայրերում:

Անդրադառնալով ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակին՝ նշվում է, որ էթնիկ հայկական ուժերի պարտությանը հաջորդած քաղաքական ճգնաժամը հիմնականում թուլացավ հունիսյան արտահերթ ընտրություններից հետո, ինչը հանգեցրեց իշխող կուսակցության վճռական հաղթանակին և վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի վերընտրմանը։ Միջազգային դիտորդները գտել են, որ քվեարկությունը եղել է մրցակցային և համապատասխանում է միջազգային չափանիշներին: Իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ ՀՀ իշխանությունները, ձգտելով պայքարել ատելության խոսքի աճող դեպքերի դեմ, կանոնակարգեր են մտցրել, որոնք կարող են խաթարել խոսքի ազատությունը:

Տաթև Ֆռանգյան