Որտե՞ղ է 8 ամիս առաջ անհետացած զինվորը․ մոր անպատասխան հարցը, բողոքող իրավապաշտպանների պահանջը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 14:52
Չեռնիգովում ռուսական հարվածի հետևանքով երկու զոհ կա, այդ թվում՝ 4-ամյա աղջիկ
26.08.2026 | 14:43
Խոզանի և բուսական մնացորդների այրումը վտանգում է կենսաբազմազանությունը․ ՇՄՆ
26.08.2026 | 14:34
Տամբովի մարզում Wildberries-ի պահեստն ամբողջությամբ ոչնչացվել է ԱԹՍ-ների հարձակումից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:25
Մենք դատավորներին չենք զանգում, նրանք գործում են առանց հրահանգների. Սոնա Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:17
Առուշ Առուշանյանի գործունեությունը ինչպե՞ս եք գնահատում․ ՔՊ-ականը՝ Գորիսի նախկին փոխքաղաքապետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:12
«Ալ Նասրը» 10 ֆուտբոլիստով կամային հաղթանակ է տարել 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:08
Կրեմլը ձեռնպահ է մնում Հայաստանի ներքաղաքական զարգացումները մեկնաբանելուց․ Պեսկով
26.08.2026 | 14:03
Ես 21 տարեկանում միլիոնատեր չեմ եղել. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:00
Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 13:55
Կահույքի ոլորտում իրացման շրջանառությունն աճել է 26.7%-ով․ ՊԵԿ
26.08.2026 | 13:51
Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել
26.08.2026 | 13:46
PFA. Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն ու խորհրդանշական հավաքականը
26.08.2026 | 13:37
Հայկական Arins Group-ը գնում է Վրաստանում Terabank-ը և Biltmore հյուրանոցը․ վրացական ԶԼՄ-ներ
26.08.2026 | 13:27
ԱՄՆ-ը դադարեցրել է ամբողջ աշխարհում վիզաների համար դիմումների ընդունումը
26.08.2026 | 13:18
Ավելի անխոցելի թեկնածու կարող էիք առաջադրել․ Բաքոյանը՝ Իրինա Յոլյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոտ 1 տարի առաջ բանակ զորակոչված Նորիկ Մկրտչյանի հարազատներն արդեն 8 ամիս է՝ տղայից լուր չունեն։ Նորիկը զորակոչվել էր 2021 թվականի փետրվարի 8-ին, ծառայում էր Վարդենիսի N զորամասում։ Նորիկի մայրը՝ Լիլիթ Աղաբաբյանը, Factor.am-ի հետ զրույցում պատմեց․ զորամասից իրենց անգամ չեն տեղեկացրել, որ Նորիկն անհետացել է։

«Ռազմական ոստիկանությունից ասում են՝ գնացե՛ք, սպասե՛ք, փախուստի մեջ է, դուրս կգա, բայց թե ինչ հիմքով են ասում, որ փախուստի մեջ է՝ չգիտենք։ Ծառայակից ընկերներն ասում են՝ փախել ա, ոչ մեկին էլ առերես չեմ տեսել»,- ասում է Լիլիթը։

Հրամանատարությունը ևս լուր չունի Նորիկից։ Մայրն ընդգծում է՝ որդին առողջական խնդիրներ ուներ և այդ վիճակով ուղղակի չէր կարող դիրքեր բարձրանալ։ Մոր խոսքով՝ Նորիկն ինքն է խնդրել որոշ ժամանակ տրամադրել, այնինչ  հրամանատարը ստիպելով է դիրքեր տարել։

Փաստաբան Լուսինե Վիրաբյանը բացառում է, որ Նորիկը կարող էր գերի ընկնել։ Նա հարց է բարձրացնում՝ եթե Նորիկը հետախուզման մեջ է, մի՞թե իրավապահ մարմիններն այնքան անկարող են, որ 8 ամիս շարունակ չի ստացվում գտնել նրան։

«Այս պահին դասալքության դեպքով գործ է հարուցված, սակայն որևէ մեկը այլ վարկած չի քննում, որովհետև 8 ամիս շարունակ առանց աջակցության, առանց ծնողի իմացության, առանց ֆինանսավորման ուղղակի չէր կարող ինչ-որ մի տեղ թաքնվել։ Գերի ընկնելու որևէ տարբերակ չկա»,- նշում է Նորիկի պաշտպանը։

Պատկան մարմինները Նորիկի ընտանիքին հորդորում են սպասել, ասում են՝ գործն ընթացքի մեջ է․

«Ես պետությանը երեխա եմ տվել, որ այսօրվա դրությամբ 8 ամիս սպասեմ, հա՞։ Իմ երեխեն ա, փախե՞լ ա, գտե՛ք՝ դատե՛ք, ես դրան էլ եմ համաձայն»,- ասում է Նորիկի մայրը։

Դեռևս 2021-ի մայիսի 22-ին Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ժամկետային զինծառայող, շարքային Նորիկ Մկրտչյանն ինքնակամ թողել է ստորաբաժանման պահպանության տարածքը և ընդգրկված է զորամասն ինքնակամ թողած զինծառայողների ցուցակներում:

Ի՞նչ աշխատանքներ են տարվում 2021 թվականի մայիսի 14-ից անհետացած Նորիկ Մկրտչյանին գտնելու ուղղությամբ և ի՞նչ կարգավիճակ ունի նա այս պահին․ Factor.am-ն այս հարցադրումներով գրավոր հարցում է ուղարկել Պաշտպանության նախարարություն։

Մինչ պաշտպանական գերատեսչությունը կպատասխանի մեր հարցմանը, Կառավարության շենքի դիմաց էին հավաքվել  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և մի խումբ քաղաքացիներ։ Բողոքի ակցիայի մասնակիցների պահանջն էր իշխանություններից՝ ապահովել մեր զինվորների անվտանգությունը, իրականացնել բանակի բարեփոխումներ։

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն ընդգծում է՝ նորակոչիկները չպետք է դիրքեր բարձրանան և վտանգեն իրենց կյանքը, բացի այդ՝ պետք է գործուն միջոցներ ձեռնարկել, որպեսզի ռազմական բախումները ծանր հետևանքների չբերեն։

«Պետությունը պետք է այս սպանդը վերացնելու միջոցներ գտնի, որքա՞ն կարելի է այս մսաղացին դիմանալ»,- ասում է Հովհաննիսյանը։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը ևս վստահ է՝ պետք է նոր գործընթացներ սկսել, չենք կարող անընդհատ զոհեր տալ․ «Մեկ տարի անց մենք հասկանում ենք, որ էն մեխանիզմները, որոնք առաջարկվում են, չեն աշխատում։ Պարբերաբար նոր զոհեր ու կորուստներ ենք տալիս, պետք է նոր գործընթացներ սկսել»։

Իրավապաշտպանը լուծումը տեսնում է տարածաշրջանում այլ երկրի խաղաղապահ ուժերի, միջազգային մոնիթորինգային խմբերի ներգրավման մեջ և ընդգծում՝ ռուս խաղաղապահները չեն զսպում ադրբեջանական ագրեսիան։

«Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը մատնանշում է հատկապես խաղաղ պայմաններում կորուստների անթույլատրելիությունը։

«Կան երկրներ, որտեղ տարիներով, բացի դժբախտ պատահարներից, զինված ուժերում և խաղաղ բնակիչների շրջանում զոհեր չեն լինում»,- նկատում է Սարգսյանը։

Հայկական զինված ուժերում ոչ մարտական գործողությունների հետևանքով մահացությունների բարձր ցուցանիշը շարունակում է պահպանվել։ Հիշեցնենք՝ 2021 թվականի դեկտեմբերի 31-ին Վայոց Ձորի մարզում տեղակայված N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվեց նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մովսես Արամայիսի Թադևոսյանը՝ գլխի մասում հրազենային վիրավորումով։ Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Թադևոսյանը մահացել էր։ Ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան