Մի բան ասում ենք, մեկ այլ բան՝ անում. Ալվինա Գյուլումյանը՝ դատական համակարգում փոփոխությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
29.07.2026 | 20:13
Զինծառայողին ծեծելու ահազանգի հետքերով. ՄԻՊ-ն այցելել է Երևանի կայազորային հոսպիտալ
29.07.2026 | 20:00
Եթե ՌԴ-ն ՀՀ-ի դեմ հարձակման միջոց է օգտագործում գազը, պիտի այլընտրանք գտնենք, դիտարկելով նաև Ադրբեջանից ներկրումը․ Յուրի Մովսեսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ շենք մտնելիս իմ իրավունքն արդեն իսկ խախտվեց․ իմ անձնագիրը վերցվեց, մնաց անցակետում։ Օրինակը բերում եմ, որովհետեւ մեր դժբախտությունը մեր փարիսեցիության մեջ է՝ մի բան ասում ենք, այլ բան անում ենք: Պետք է կարողանանք ասել այն, ինչ պետք է անել»,- այս մասին նշեց ՀՀ սահմանադրական դատարանի լիազորությունները դադարեցված դատավոր Ալվինա Գյուլումյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր խորհրդարանում կազմակերպված «Կալանքի՝ որպես խափանման միջոցի կիրառման ինստիտուտի արժեզրկման, դատական գործերի ձեռքով մակագրման կարգի խախտումների և դրանց վերացման վերաբերյալ» թեմայով քննարկման ժամանակ:

Քննարկվող թեմայի վերաբերյալ Գյուլումյանը նշեց. «Իմ՝ ՍԴ-ում եղած ժամանակ ՍԴ-ն նախնական կալանքի վերաբերյալ կայացրել է որոշումներ, որոնք կարող են ուղենիշային լինել։ Նախնական կալանքի հետ կապված կա կարևոր միջազգային պահանջ՝ կալանքի օրինականության վերաբերյալ հարցերը պետք է քննարկվեն արագ, անհապաղ։ Մեզ մոտ կալանքի օրինականությունը վիճարկվում է, Վճռաբեկ դատարանը մի քանի ամիս քննարկում է, մինչդեռ այդ ընթացքում անձի կալանքի ժամկետն արդեն կարող է լրացած լինել»:

«Երբ անձն ազատության մեջ է եղել, սակայն փախուստի դիմելու կամ վկաների վրա ազդելու կասկածով նախնական կալանքը երկարաձգվում է, կարելի է մտածել, որ նախնական կալանքն անձի հանդեպ կիրառելու համար այլ նպատակներ կան»,- ընդգծեց Գյուլումյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: