ՀՀ-ն չունի զարգացման ռազմավարություն և անորոշ է, թե այս իշխանությունն ուր է տանում Հայաստանի Հանրապետությունը

Լուրեր

15.07.2026 | 13:54
Զարթոնքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
15.07.2026 | 13:45
Իրանը հայտնում է, որ ԱՄՆ հարվածների հետևանքով 7 զինծառայող և առնվազն 30 քաղաքացիական անձ է զոհվել
15.07.2026 | 13:34
Դավթաշենի գերեզմանատան մոտ կասկածելի վարք դրսևորած վարորդը ձերբակալվել է․ հայտնաբերվել է մեթամֆետամին
15.07.2026 | 13:25
Կրակոցներ ու վրաերթ Վաղարշյան փողոցի բակում․ 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
15.07.2026 | 13:18
Հայ գիտնականը՝ Այնշտայնի տեսությունը հաստատող միջազգային հետազոտության հեղինակների թվում
15.07.2026 | 13:07
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո Կերչը մնացել է առանց էլեկտրաէներգիայի
15.07.2026 | 12:56
Բազմաբնակարան շենքերի և ենթակայանների վերանորոգման համար ՀԷՑ-ը կապալառուներ կընտրի
15.07.2026 | 12:45
ԵՄ-ն պետք է աջակցի Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Բաքու մեկնելու նախաձեռնությունը․ Ջոել Վելդկամպ
15.07.2026 | 12:34
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կիև է ժամանել
15.07.2026 | 12:24
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ Ադրբեջանի քաղաքացիների տեղափոխող նավ է հարձակման ենթարկվել
15.07.2026 | 12:20
Գյումրիի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
15.07.2026 | 12:15
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
15.07.2026 | 12:10
ԵՄ-ի արտոնությունը հայկական ապրանքներին // Անկարգություն Փարիզում ԱԱ-ում Ֆրանսիայի պարտությունից հետո․ ԼՈՒՐԵՐ
15.07.2026 | 12:02
Փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
15.07.2026 | 11:50
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Բոլորը

Հայաստանի Հանրապետությունը չունի զարգացման ռազմավարություն։ ՀՀ կառավարության 2018թ․ հունիսի 1-ի №581-Ա , 2019թ․ փետրվարի 8-ի №65-Ա և 2021թ․ օգոստոսի 18-ի №1363-Ա որոշումներով հաստատված համապատասխանաբար 30, 69 կամ 101 էջանոց ծրագրերը ռազմավարություններ չեն։ Էջերն ավելացել են, սակայն անորոշ է մնում, թե այս իշխանությունն ուր է տանում Հայաստանի Հանրապետությունը։ Վերջին, 2021թ․ օգոստոսի 18-ի №1363-Ա որոշմամբ հաստատված ծրագիրը հղում է կատարում Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությանը։ Որևէ մեկը տեսե՞լ է այդ «ռազմավարությունը»։ 2020թ․ սեպտեմբերի 21-ի պրեզենտացիան ռազմավարություն չի եղել և չէ։ Հավանաբար այդ պրեզենտացիան մեծ վերապահումով կարելի է տեսլական համարել։ Ռազմավարություն չէր նաև 2020թ․ նոյեմբերի 18-ի «ամենակարեւոր անելիքների ճանապարհային քարտեզը»։

Այսօր բանակը և անվտանգությունը քաղաքացիների բացարձակ մեծամասնության մտահոգության թիվ մեկ օբյեկտն է։ Ուսումնասիրեք 2021թ․ օգոստոսի 18-ի №1363-Ա որոշմամբ հաստաված ծրագրի բանակին վերաբերող հատվածը։ Ոչ մի վերլուծություն։ Հանրությունը չգիտի, թե ինչ խնդիրներ կան կուտակված։ «Բարեփոխումների» ցանկ։ Երբ առանց ներկա իրավիճակի վերլուծության և առանց կուտակված խնդիրների վերհանման «նետվում» են բարեփոխումներ իրականացնելու, մեծ է հավանականությունը, որ պետական սուղ միջոցները կարող են ծախսվել ոչ թե իրական, այլ մտացածին խնդիրների լուծման վրա։ Եթե հասարակությունը չիմանա բանակում կուտակված խնդիրների մասին, չի կարող նպատակային և արդյունավետ մասնակցել բարեփոխումներին։ Առանց հանրային մասնակցության «բարեփոխելը» ռիսկային է։ Որպես օրինակ, Լոռու մարզի համայնքներում ավտոբուսի կանգառների և շուկաների «բարեփոխումը»։ Բանակի բարեփոխումը ավտոբուսի կանգառ և շուկա կառուցել չէ։ Բանակի դեպքում խոսքը միլիարդավոր դրամների, երկրի և յուրաքանչյուր քաղաքացու անվտանգության մասին է։

Բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են նախկինների «վստահեցնելու», «հավաստիացնելու» և «հավատացնելու» պրակտիկան։ Ըստ նրանց, ամեն ինչ հաշվարկված է և ճիշտ է արվում։ Երբ 2014թ․ հոկտեմբերին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Կլոր Սեղան» հաղորդման ժամանակ կարծիք հայտնեցի, որ մի քանի տարի հետո Հայաստանը կարող է պարտքը սպասարկելու հետ կապված խնդիրներ առերեսել, հաղորդմանը մասնակցող իշխանական պատգամավորը  «հավաստիացնում էր», որ ամեն ինչ հաշվարկված է։ Երեք տարի հետո ֆինանսների նախարարը խոսում էր պարտքի կայունության նպատակով հարկաբյուջետային զսպող քաղաքականության մասին։

Ուղիղ երկու տարի է անցել այն օրից, ինչ անդրադարձել եմ կառավարության՝ բախտի վրա հիմնված մոտեցմանը։ Ավաղ, ոչինչ չի փոխվել։ Կառավարությունը շարունակում է երկիրը տանել նույնիսկ իրեն անհայտ ուղղությամբ։ Հանրությունը չի տեսել որևէ ոլորտում իրավիճակի քիչ թե շատ խելամիտ վերլուծություն, ուր կբացահայտվեին հիմնական խնդիրները և դրանք ծնող պատճառները։ Ներքին, արտաքին, ֆինանսա-տնտեսական և  այլ բնագավառներում ռիսկերը բացահայտված և գնահատված չեն։ Հայտնի չէ, թե ՀՀ իշխանություններն իրենց տրամադրության տակ ինչ գործիքներ ունեն այդ ռիսկերը կառավարելու և դրանց նյութականանալու դեպքում հասցրած վնասը նվազեցնելու համար։

Հայաստանի կառավարումը շարունակում է կախված մնալ հույսից։ Կառավարիչները հույս ունեն, որ ամեն ինչ լավ է լինելու։ Հույսը ռազմավարություն չէ։

Արտակ Քյուրումյան