Պատերազմից հետո Ադրբեջանը զարգացրել է թշնամանքի քաղաքանությունը. ՄԻՊ

Լուրեր

29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
29.07.2026 | 20:13
Զինծառայողին ծեծելու ահազանգի հետքերով. ՄԻՊ-ն այցելել է Երևանի կայազորային հոսպիտալ
29.07.2026 | 20:00
Եթե ՌԴ-ն ՀՀ-ի դեմ հարձակման միջոց է օգտագործում գազը, պիտի այլընտրանք գտնենք, դիտարկելով նաև Ադրբեջանից ներկրումը․ Յուրի Մովսեսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 19:46
Ըմբիշ Ջանես Նազարյանը Բաքվում դարձավ աշխարհի Մ-17 չեմպիոն, Գևորգ Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այն, որ պատերազմից հետո Ադրբեջանը զարգացրել է թշնամանքի քաղաքանությունը, վկայում են խոշտանգման նոր ձևերը հայ գերիների նկատմամբ: Այս մասին հաղորդագրությամբ հանդես է եկել Արման Թաթոյանը: Ըստ նրա` պատճառները, բացի էթնիկականից, այսինքն` հայ լինելուց, ներառում են նաև կրոնական պատկանելիությունը:

«Օրինակ` մի դեպքում ադրբեջանական ծառայողները հայ զինծառայողից պահանջել են հրաժարվել քրիստոնեությունից ու ընդունել մահմեդականություն, այսինքն` կրոնափոխ լինել: Երբ հայ զինծառայողը հրաժարվել է կատարել պահանջը, այրել են նրա ոտքը, դաժան ծեծի ու ծաղրի են ենթարկել: Այսպիսի բան մենք դեռ երբեք չենք արձանագրել:

Մեկ այլ դեպքում նկատել են խաչի դաջվածք և այրել են կրակայրիչով մարմնի այդ մասը, դաժան ծեծի են ենթարկել:

Ում մոտ եղել է խաչ, այն կա´մ վերցրել են, կա´մ ոչնչացրել: Երբ մեր գերիները պահանջել են վերադարձնել խաչերը, դաժան ծեծի ու ծաղրի են ենթարկվել: Ծաղրել են կրոնը:

Այս դեպքերն ադրբեջանական իշխանությունների հայատյացության հովանավորության ու թշնամանքի քաղաքականության ուղիղ հետևանքն են:

Ապացույց են առ այն, որ պատերազմից հետո այս քաղաքականությունը միայն ամրացել է ու որքան խորն է արմատներով:

Ավելին, շեշտադրումներն են անգամ փոխվել. բացի էթնիկականից, այսինքն` հայ լինելուց, ներառում են նաև կրոնական պատկանելիությունը:

Հ.Գ. Այս դեպքերն արձանագրվել են Ադրբեջանում հայ գերիների խոշտանգման վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի վերջին արտահերթ զեկույցից հետո:

Հատուկ զգուշացնում եմ բոլոր նրանց, ում մտքով կանցնի հերքել այս հրապարակումը, որ առկա են հավաստի օբյեկտիվ ապացույցներ, որոնք, սակայն, մարդկանց չթիրախավորելու համար չեմ հանրայնացնում: Այս հրապարակումն էլ անում եմ նրա համար, որ թե´ մեր, թե´ միջազգային հանրությունը տեղյակ լինի, թե իրական վիճակը որն է և իրավունքների ինչ խախտումներ են տեղի ունենում»,-գրել է Թաթոյանը: