Ի՞նչ վիճակում են Արցախից Երևան տեղափոխված ՊԲ երկու զինծառայողները

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Հունիսի 17-ին Արցախից Երևան տեղափոխված վիրավոր երկու զինծառայողների վիճակը ծանր է։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասացին Երևանի Մուրացանի անվան կենտրոնական կլինիկական հոսպիտալի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Խաչատրյանը և Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի տնօրեն Ալեքսանդր Մալայանը։

«Ականի պայթյունի պատճառով երկու աչքն էլ հրազենային վնասվածք է ստացել»,- ասաց Մալայանը՝ հավելելով, որ բացի աչքի շրջանում ստացած վնասվածքներից զինծառայողն այլ վիրավորում չի ստացել։

Հունիսի 17-ին Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում 33-ամյա մայոր Մյասնիկ Հովհաննիսյանին վիրահատել են։ Ինչ վերաբերում է կենտրոնական կլինիկական հոսպիտալում գտնվող զինծառայող Արմեն Վարդանյանին, ապա հոսպիտալի տնօրենի պաշտոնակատարի խոսքով՝ վերջինիս վիճակը կայուն ծանր է։

Տեղեկացնենք, որ Վարդանյանը հրազենային վիրավորում է ստացել գլխի շրջանում, ինչպես նաև՝ մարմնի շրջանում բեկորային վնասվածքներ։

Հիշեցնենք նաև, որ հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.), իսկ երկու զինծառայող էլ վիրավորում է ստացել։

 

Սեդա Ղուկասյան