ՀՀԿ խորհրդի վաղվա նիստը Մելիք-Ադամյանի գրասենյակում չի անցկացվի․ ինչո՞ւ են որոշել այն տեղափոխել

Լուրեր

29.09.2026 | 12:10
ՀՀ-ից կաթնամթերքի արտահանումը 80%-ով նվազել է // Ջերմաստիճանը մինչև 9 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 12:04
Հանքարդյունաբերողները խոստումների գեղեցիկ փաթեթով են համայնքներ գալիս, դրան չպետք է հավատալ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:55
Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա հողատարածք
29.09.2026 | 11:46
ՖԻԴԵ նորընտիր նախագահը ժամանել է Հայաստանը
29.09.2026 | 11:40
Կին ակտիվիստներ ունենք, որոնք դատավարական պրոցեսների մեջ են, որովհետև եղել են համարձակ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:33
Զելենսկին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է շուրջ 10,000 զինվորականի ուղարկել Ռուսաստան
29.09.2026 | 11:23
Կոնջորյանը և Կարապետյանը ԵԽԽՎ զեկույցը մեջբերում են ընտրողաբար
29.09.2026 | 11:15
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
Բոլորը

Factor.am-ի տեղեկություններով Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վաղվա խորհրդի նիստն անցկացնելու է ոչ թե Երևանում՝ Մելիք-Ադամյանի գլխավոր գրասենյակում, այլ Ծաղկաձորում։

Թե ինչով է պայմանավորված նման որոշումը, արդյոք ՀՀԿ-ականները որոշել են տեղափոխել խորհրդի նիստը՝ մտավախություն ունենալով, որ Նիկոլ Փաշինյանն ու իր աջակիցները կարող են արգելափակել ՀՀԿ գրասենյակի շենքը, հայտնի չէ:

Մենք նիստի տեղափոխման լուրը և պատճառը ճշտելու նպատակով փորձեցինք կապ հաստատել ՀՀԿ խորհրդի մի շարք անդամների հետ։ Սակայն Գալուստ Սահակյանը, Էդուարդ Շարմազանովը, Գագիկ Մելիքյանը, Վահրամ Բաղդասարյանը և ևս մի քանի ՀՀԿ-ականներ չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին։

ՀՀԿ խորհրդի անդամ Լեռնիկ Ալեքսանյանը մեզ հետ զրույցում հնարավոր համարեց նիստի տեղափոխումը Ծաղկաձոր՝ նշելով, որ նիստի անցկացման կոնկրետ վայրի մասին պետք է տեղեկացնեն այսօր ուշ երեկոյան։ ՀՀԿ խորհրդի անդամ Ալիկ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չի ցանկանում այդ մասին խոսել։ Իսկ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանն ասաց, որ դեռ չեն որոշել։