Մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսից 41 մարդ է մահացել

Լուրեր

19.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 09:34
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
19.11.2026 | 09:03
Անհետ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն. ՈՒՂԻՂ
18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
Բոլորը

Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 3 567 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում, փոխանցում է Վրաստանի առաջին ալիքը։

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 2 105 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 41 հիվանդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 41 236 թեստ, այստեղից 24 593-ը արագ, իսկ 16 643-ը «ՊՇՌ» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 8,65 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 6,18 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 7,43 տոկոս:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 949 176 դեպք, որից 908 813 հիվանդ ապաքինվել է, 14 082-ը ՝ մահացել:

Ընդհանուր առմամբ կատարվել է՝ 2 536 824 պատվաստում, օրական՝ 7 867:

Կարանտինի ռեժիմում է 55 մարդ, ստացիոնարում բուժվում է 4 372 պացիենտ, իսկ կլինիկական հյուրանոցներում հսկողության տակ է 936 քաղաքացի:

Երեկ, հունվարի 5-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 3 436 նոր դեպք, ապաքինվել է 1 805 պացիենտ, մահացել 32 մարդ: