Մի խումբ անձինք ոստիկանության բաժիններում «Կալաշնիկովի» ինքնաձիգներ են կամավոր հանձնել. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ պահվող ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Օրերս հատկապես արդյունավետ էր ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի, Սևանի, Վարդենիսի և Ճամբարակի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ Գավառում, Սևանում և Վարդենիսում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգների և ռազմամթերքի, իսկ Ճամբարակում` հակատանկային նռնականետի և ռազմամաթերքի կամավոր հանձնման դեպքեր։

«Կալաշնիկովի» ինքնաձիգների և ռազմամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի և Սիսիանի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։ Ոստիկանության Արտաշատի և Մեծամորի բաժինների ծառայողների արդյունավետ բացատրական աշխատանքի շնորհիվ ևս հիշյալ ստորաբաժանումներում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների և տարբեր տեսակի ռազմամաթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի, Մաշտոցի և Արաբկիրի բաժիններում։

Մասնավորապես, Մալաթիայում` «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի, Մաշտոցում` որսորդական հրացանի և ռազմամթերքի, իսկ Արաբկիրում`տարբեր տեսակի նռնակների և տարբեր տրամաչափի ու հրազենների փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր։ Կրկին հորդորում ենք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն` քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։