Թող 2022-ը լինի համազգային համախմբման, Հայրենիքի զորացման, արգասաբեր աշխատանքի տարի. Արտակ Բեգլարյան

Լուրեր

08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
Բոլորը

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը.

«Սիրելի՜ հայրենակիցներ,

Ահա և հրաժեշտ ենք տալիս դժվարին 2021 թվականին: Անցնող տարին հագեցած էր տարաբնույթ իրադարձություններով, փորձություններով, վերականգնման և վեր հառնման կարևոր հանգրվաններով:
Տարին, իսկապես, մեր կամքի ուժի դրսևորման և մաքառման պատմական ժամանակաշրջան էր: Ավերիչ պատերազմից հետո Հայրենիքի վտանգված ճակատագրով մտահոգ մեր համերկրացիները բռնել են տունդարձի ճամփան՝ ամրակապելու հասցված վերքերն ու նորոգելու հավատը: Նրանք, ովքեր չգտան սեփական ծածկը, դեռ սպասում են բնակարանային մեծ ծրագրերի բարեհաջող ավարտին:

Կառավարությունը շարունակելու է ամենայն պատասխանատվությամբ իրագործել տեղահանված մեր հայրենակիցներին բնակարաններով ապահովելու առաքելությունը:

Առողջապահական, կրթական, սոցիալական և մյուս ոլորտների շարունակաբար զարգացումը, նոր ինստիտուցիոնալ մեխանիզմների և վստահելի միջավայրի կառուցումը մնացել է մեր առաջնահերթությունների թվում: Եվ ես մեծ հույս ունեմ, որ եկող 2022 թվականը լինելու է իրապես համախմբումի, նախաձեռնողականության, ինքնավերլուծության ու ինքնակրթության տարի:

Շնորհակալ եմ բոլորին, ովքեր իրենց սրտացավ ու հայրենանվեր գործով կանգնել են Հայրենիքի ու կարիքավոր հայրենակիցների կողքին, ովքեր անսասան վճռականությամբ ու հավատով շարունակում են Արցախը հայկական պահելու և, ընդհանրապես, հայոց հայրենիքի զորացման ու հավերժացման պայքարը, ովքեր գիտակցում են իրենց պատասխանատվության աստիճանը մեր սուրբ նախնիների ու ապագա սերունդների առջև:

Անչափ դժվար է գտնել մխիթարանքի ու երախտագիտության խոսքեր անմահության ճամփան բռնած Հայրենիքի նվիրյալների հարազատների համար: Մեր միտքը, խոսքն ու գործը ամբողջովին նվիրելու ենք նրանց սուրբ առաքելության շարունակմանը՝ Հայրենիքի ազատությանն ու զորացմանը: Խոնարհվում ենք նրանց վառ հիշատակի առջև…

Առանձնահատուկ շնորհակալ եմ ու շնորհավորում եմ մեր պետության անվտանգությունն ապահովող զինծառայողներին, ուժային կառույցների բոլոր ներկայացուցիչներին՝ մաղթելով անվտանգ ծառայություն Հայրենիքի պաշտպանության դիրքերում:

Եվ, իհարկե, ջերմագույն շնորհավորանքներս եմ հղում մեր փոքրիկներին՝ հավատով, որ ամանորյա հրաշքը նրանց կարող է պարգևել մեզանից յուրաքանչյուրը՝ իր նվիրվածությամբ, հոգատարությամբ, անչափելի սիրով՝ մերձավորի և հայրենիքի նկատմամբ, որովհետև հենց այդ որակներով է հնարավոր կերտել մեր ապահով ու երջանիկ օջախը, մեր երազանքների երկիրը:

Ուրեմն, թող 2022-ը լինի համազգային համախմբման, Հայրենիքի զորացման, ընտանեկան երջանկության, առողջության, հաջողությունների, նվիրումի և արգասաբեր աշխատանքի տարի: Շնորհավո՜ր Ամանոր և Սուրբ Ծնունդ»: