Ամերիկացի տնտեսագետը պնդում է, որ Էրդողանի կառավարությունը կեղծում է գնաճի տվյալները՝ խաբելով հանրությանը

Լուրեր

30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
Բոլորը

Ջոն Հոփքինսի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Սթիվ Հանկեն հերթական անգամ կիսվել է Թուրքիայի տարեկան գնաճի վերաբերյալ իր գնահատականներով՝ այն համարելով 65 տոկոս։

Ճանաչված տնտեսագետն ասել է, որ  Թուրքիայի կառավարությունն ազնիվ չէ երկրի իրական թվերի հետ կապված՝ նոյեմբերի պաշտոնական տարեկան գնաճը հայտարարելով 21,31 տոկոս։ Նա նշել է, որ Թուրքիայի Կենտրոնական բանկի պաշտոնյաները հիմա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «խամաճիկներն են, որոնք ենթարկվում են նրա ամեն հրամանին»։

«Այսօր ես ճշգրտորեն հաշվել եմ Թուրքիայի տարեկան գնաճը՝ 65,04 տոկոս։ Մինչդեռ, նախագահ Էրդողանի Կենտրանական բանկի խամաճիկները հայտնում են, որ նոյեմբերին տարեկան գնաճը կազմել է 21,31 տոկոս։ Այդ թիվը հեռու է իրականությունից, և դա ավելի շատ անազնվություն է Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Կենտրոնական բանկի կողմից»,- թվիթերյան իր էջում գրել է Հանկեն։

Ավելի վաղ էլ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը հայտարարել էր, որ նոյեմբերին տարեկան գնաճը հասել է 21,3 տոկոսի։ Անկախ տնտեսագետների խումբն էլ, որը հայտնի է որպես Գնաճի հետազոտական խումբ, այլընտրանքային գնահատում է կատարել՝ պարզելով, որ տարեկան գնաճը 50 տոկոսից բարձր է:

Էմմա Չոբանյան