Ալեքսանդր Լուկաշենկոն՝ «Տարվա կոռուպցիոներ»․ OCCRP-ի ցուցակում ներառված է նաև Թուրքիայի նախագահը

Լուրեր

30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
Բոլորը

Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության ուսումնասիրության կենտրոնը (OCCRP) Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհել է «Տարվա կոռուպցիոներ 2021» կոչումը։

Ժյուրին, որի կազմում ներառված են եղել կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտի 6 լրագրողներ և փորձագետներ, ընտրել են Լուկաշենկոյին ռեկորդային՝ 1166 թեկնածուից, որոնք առաջադրվել են ընթերցողների ու գործընկերների կողմից։ Նշվում է, որ առաջին անգամ «տարվա կառուպցիոներն» ընտրվել է միաձայն։
«Կոռուպցիայի տեսակետից «հիանալի» տարի էր, սակայն Լուկաշենկոն գերազանցեց բոլորին»,- որոշումն այսպես է մեկնաբանել OCCRP-ի հիմնադիր և ժյուրիի համակարգող Դրյու Սալիվանը։

OCCRP-ն գրում է, թե ինչով է աչքի ընկել Լուկաշենկոն անցնող տարում։ Մասնավորապես, նա կազմակերպել է պետական միջոցների հոսք օլիգարխներին, որոնք մտերիմ են իր ընտանիքին, հրահանգել է Մինսկում իջեցնել Ryanair ավիաընկերության մարդատար ինքնաթիռը, որում եղել է բելառուս այլախոհ ՝ խախտելով միջազգային օդային իրավունքը, միգրացիոն ճգնաժամ է հարուցել՝ հազարավոր միգրանտների բերելով ԵՄ-ի հետ Բելառուսի սահման, ապատեղեկատվություն է տարածել կորոնավիրուսի և դրա բուժման մեթոդների մասին։

Ժյուրիի մեկ այլ անդամ՝ Լուիզա Շելլին ասել է, որ խոցելի մարդկանց ներքաշելով քաղաքական խաղերի մեջ՝ Լուկաշենկոն ցույց է տվել ցինիզմի ու դաժանության նոր մակարդակ։ Շելլիի խոսքով՝ Լուկաշենկոն «օգտագործել է բելառուսական կառավարության հանցավոր ու կոռուպցիոն ցանցերը՝ զանգվածային միգրացիա հրահրելու համար, որն առաջացրել է հուսահատություն, բռնություն և անսահման դաժանություն»։

67-ամյա Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսում իշխանության ղեկին է 1993 թվականից։ Նշվում է, որ նրա իշխանությունը նշանավորվել է կեղծված ընտրություններով, քննադատների խոշտանգումներով, ձերբակալություններով և ցուցարարների ծեծով։

Եզրափակչի մասնակիցների շարքում են եղել Աֆղանստանի պաշտոնանկ արված նախագահ Մուհամմադ Աշրաֆ Ղանի Ահմադզայը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ավստրիայի նախկին կանցլեր Սեբաստիան Կուրցը։

Նշվում է, որ Էրդողանը ղեկավարում է կոռումպացված կառավարությունը, որն իրանական նավթի համար չինական վճարումները լվանում է պետական բանկերի միջոցով։
Հավելենք, որ OCCRP-ի կողմից տարվա կոռուպցիոներ կոչմանը տարբեր տարիների արժանացել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նրա հետ կոռուպցիոն գործարքներում ներգրավված Մալթայի նախկին վարչապետ Ժոսեֆ Մուսկատը, Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն և այլ երկրների ղեկավարներ։

Էմմա Չոբանյան