ՊՎԾ-ն ուսումնասիրություն է սկսել  Երևանի քաղաքապետարանում

Լուրեր

26.08.2026 | 23:30
Երևանում ապամոնտաժվել են ևս երկու ապօրինի կառույցներ. քաղաքապետարան
26.08.2026 | 23:28
Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մարվել է. ԹԱՐՄԱՑՎԱԾ
26.08.2026 | 23:14
Հայաստանից աշակերտները կշարունակեն սովորել Թուրքիայի հայկական դպրոցներում․ նոր կարգավորումներ չկան
26.08.2026 | 23:00
Երևանը խորացնում է անվտանգության ոլորտում գործակցությունը Վարշավայի հետ. Հայաստանը ռազմական կցորդ կունենա Լեհաստանում
26.08.2026 | 22:44
Ոստիկանները թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
26.08.2026 | 22:30
Վթար Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհին. կա 9 տուժած
26.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.08.2026 | 22:04
Թրամփը հայտարարել է, թե չի կարծում, որ Իրանի գերագույն առաջնորդը մահացել է
26.08.2026 | 21:49
Հրդեհ Մյասնիկյան պողոտայում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
26.08.2026 | 21:43
Վարչապետը նոր նշանակում է արել
26.08.2026 | 21:30
«Էրդողանը մահացել է» գրառման հրապարակումից հետո Թուրքիայում հետաքննություն է սկսվել
26.08.2026 | 21:16
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայում
26.08.2026 | 21:10
Գումարը հատկացվեց, ծրագիրը չգնվեց․ 3 տարի անց ՊԵԿ-ը կրկին ուզում է «Chainalysis Reactor»-ը 
26.08.2026 | 20:55
Թրամփը մեկնաբանել է ԿՀՎ ղեկավարի Մոսկվա կատարած այցը
26.08.2026 | 20:41
«Քուչի պանյատներո՞վ եք պատկերացնում էս երկրի կառավարումը»․ լարված իրավիճակ՝ Չախոյանի ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պետական վերահսկողական ծառայությունն այսօր առավոտից ուսումնասիրություն է  իրականացրել  Երևանի քաղաքապետարանում։ Այս մասին Factor.am–ի հետ զրույցում հայտնեց Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը՝ չմանրամասնելով, թե ինչի շուրջ է կատարվում այն։

«Դեռ այս պահին ոչինչ հայտնել չեմ կարող։ Միայն նշեմ, որ ուսումնասիրությունը երկար գործընթաց է, կարող է 2-3 ամիս պահանջել»,- կարծիք հայտնեց Կուբատյանը։

Նշենք՝ դեռ ամիսներ առաջ էր հայտնի դարձել, որ ՊՎԾ-ն ստուգումներ է սկսում Երևանի քաղաքապետարանում։ Ըստ ծառայության պարզաբանման՝ մշտադիտարկումն սկսվել է դեռևս 2020 թվականի երրորդ եռամսյակում շինարարական թույլտվություններին առնչվող հարցերի կապակցությամբ.

«Կառուցապատողները մշտապես բողոքել են շինարարության թույլտվության տրամադրման ուշացումներից և ժամկետների հետ կապված թերացումներից, ինչպես նաև չհիմնավորված մերժումներից։ Մշտադիտարկումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանում, քանի որ այն շինարարության թույլտվություններ տրամադրող ամենամեծ համայնքային կառույցն է։ Մշտադիտարկումը նպատակաուղղված էր ոչ թե հենց Երևանի քաղաքապետարանում առկա անհամապատասխանությունների բացահայտմանը, այլ խնդիրը շինարարության թույլտվություններին առնչվող հարցերի բացահայտումն էր»,- նշել էր կառույցը։

Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ, երբ ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քվեարկության էր դրել քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը, Հայկ Մարությանն իր ելույթում նշել էր, որ տարբեր պաշտոնյաներ են իրեն դիմել անօրինական շինություններ օրինականացնելու հարցերով և մերժում ստացել։ Ըստ ամենայնի՝ ՊՎԾ այսօրվա ուսումնասիրությունը հենց այս հայտարարության հետքերով է։

 

Ռոզա Վարդանյան