Քաղաքական սկանդալ Թուրքիայում․ Էրդողանը հաշվեհարդար է սկսել ընտրություններում իր գլխավոր մրցակցի՝ Ստամբուլի քաղաքապետի դեմ

Լուրեր

07.04.2026 | 12:53
Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Մադրիդի մրցաշարի հիմնական փուլ
07.04.2026 | 12:47
Քվեարկության ծրարում այլ իր չի կարող լինել․ սա կանխարգելիչ ազդեցություն կունենա․ Ջուլհակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 12:41
Ծնողական ժամ և ճկուն գրաֆիկ․ առաջարկվում են փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում
07.04.2026 | 12:32
Ձեռքի հետ, ոտի վրա գիշերը մտածել եք, որ էդ մարդու անունը կարող է ձեզ խանգարել ու օրենք եք բերել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 12:21
Հայ մարմնամարզիկները կմասնակցեն աշխարհի գավաթի վերջին փուլին
07.04.2026 | 12:10
Անդրանիկ Քոչարյանը ներողություն խնդրեց // Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանը․ ԼՈՒՐԵՐ
07.04.2026 | 12:06
«Ուժեղ Հայաստան»-ի ասուլիսը Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ․ ՈՒՂԻՂ
07.04.2026 | 11:51
Էն տեքստը, որ հրապարակել ես, թե կարաս, մտի եթեր՝ ծերից ծեր կարդա․ Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին
07.04.2026 | 11:40
407 հազար կմ Երկրից հեռու․ «Արտեմիս 2» առաքելության տիեզերագնացները նոր ռեկորդ են սահմանել
07.04.2026 | 11:35
Պատգամավորները գալիս են արտահերթի, դեռ տեղյակ չեն փոփոխությունների մասին․ Մանուկյանը՝ Ջուլհակյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 11:26
Մեծամորում դանակահարություն է բացահայտվել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է․ ՆԳՆ
07.04.2026 | 11:17
«Խայտառակ եղավ Մոսկվայում»․ Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին
07.04.2026 | 11:11
Հայաստանի Պրեմիեր լիգա․ Տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
07.04.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը` ՈՒՂԻՂ
07.04.2026 | 10:55
Բուշերի ԱԷԿ-ից տարհանված 175 աշխատակիցներ Երևանից Մոսկվա են մեկնել
Բոլորը

Թուրքիայի իշխանություններն արշավ են սկսել Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ։ Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ու Ստամբուլի քաղաքապետարանը մտել են նոր վեճի մեջ այն բանից հետո, երբ Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է քաղաքապետարանի տասնյակ աշխատակիցների նկատմամբ  «ահաբեկչական կազմակերպությունների հետ» առնչություն ունենալու վերաբերյալ հետաքննության մասին, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Մասնավորապես, դեկտեմբերի 26-ին ՆԳՆ-ն հայտարարել էր, որ քաղաքապետարանի ավելի քան 550 աշխատակիցներ կասկածվում են «ահաբեկչական խմբավորումների» հետ կապ ունենալու մեջ, որոնց թվում են Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցությունը։

Նախարարությունը նաև պնդում է, որ որոշ մարդիկ կապ ունեն ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ, որին նախագահ Էրդողանը մեղադրում է 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ։

ՆԳՆ-ի այս հայտարարությունը հաջորդում է ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի ավելի վաղ արած այն պնդումներին, որ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) ենթակայության տակ գտնվող տեղական ինքնակառավարման մարմիններում 33,000 մարդ է աշխատում, և նրանցից 12,000-ի գրառումներն ուսումնասիրվել են։ Սոլյուն ասել էր, որ տասնյակ աշխատակիցներ կապված են «ահաբեկչական կազմակերպությունների հետ»:

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն իր հերթին ասել էր, որ Սոյլուն «հոգեպես լավ չէ, խնդիրներ ունի»։ Իմամօղլուն Ժողովրդահանրապետական կուսակցության գործիչներից է, որը հայտնվել է Էրդողանի և նրա կուսակիցների թիրախում Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հաղթելուց հետո։ Նրա հասցեին իշխանությունները պարբերաբար տարբեր մեղադրանքներ են հնչեցնում։

Արձագանքելով  քաղաքապետարանի անձնակազմի նկատմամբ սկսված հետաքննությանը՝ Իմամօղլուն ասել էր, որ նախարարությունը կասկածի տակ է դրել բոլոր 86․000 աշխատակիցներին։

«Ես կանգնած եմ Ստամբուլին ծառայող իմ 86․000 ընկերների կողքին: Եկեք միասին պայքարենք հանցանք գործածների դեմ։ Պետք է հայտնի լինի, որ քաղաքապետարանի վրա հարձակվողները կհանդիպեն անսպասելի միասնության և ուժի»,- Թվիթերում գրել էր Իմամօղլուն:

CHP-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն էլ Թվիթերում դիմել էր Էրդողանին և հարցրել՝ արդյո՞ք ԱԶԿ-ն քայլեր է ձեռնարկում՝ Ստամբուլում գրավելու իշխանությունը։

Միաժամանակ, նախօրեին Իմամօղլուն ՆԳ նախարար Սոլյուին կոչ է արել հրաժարական տալ։

«Դետեմբերի 12-ին անձը, որն օկուպացրել է ներքին գործերի նախարարի պաշտոնը, ասել էր, որ քաղաքապետարանում 557 ահաբեկիչ է աշխատում։ Երկու շաբաթում  քնած նախարարությունը երեկ արթնացավ»,- ասել էր Իմամօղլուն իր կուսակցության քաղաքապետերի հետ հանդիպմանը՝ հավելելով․ «Քաղաքապետարանում աշխատանքի ընդունվելու կարգը պարզ է։ Երբ ինչ-որ մեկը դիմում է աշխատանքի, Արդարադատության նախարարությունից գործն է պահանջվում: Եթե ՆԳՆ-ն պատրաստվում է հետաքննություն սկսել, ապա դա պետք է սկսվի Արդարադատության նախարարության դեմ։ Եթե նախարարը քաղաքապետարանում  ահաբեկիչների հայտնաբերի և հանրության հետ կիսվի այդ տեղեկությամբ, բայց չձերբակալի, պետք է պաշտոնանկ արվի»,- ասել էր Իմամօղլուն։

Հավելենք, որ Ստամբուլի քաղաքապետն իր կուսակից, Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի հետ, ըստ տարբեր փորձագետների, հանդիսանում է Էրդողանի գլխավոր մրցակիցը 2023 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում։ Իմամօղլուն երկրի ամենասիրված ընդդիմադիր քաղաքական գործիչներից է։

Դեկտեմբերին Metropoll ընկերության անցկացրած հետազոտության համաձայն՝ ընտրություններում Իմամօղլուն կարող է հավաքել ձայների 48,7 տոկոսը, իսկ Էրդողանը՝ 36,6 տոկոսը։

Էմմա Չոբանյան