Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը՝ Վալերի Պեկրեսի Արցախ այցի և երկու երկրների հարաբերությունների մասին

Լուրեր

14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
Բոլորը

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում խոսել է Բաքվի ու Փարիզի հարաբերություններից, ինչպես նաև անդրադարձել ֆրանսիական Իլ դե Ֆրանս շրջանի ղեկավար, նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի՝ Արցախ կատարած այցին ։

Դեսպանը, մասնավորապես, ասել է, որ այդ այցն «աննախադեպ ու բացահայտ թշնամական ակցիա է Ադրբեջանի, նրա ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ»։ Ըստ Մուսաֆաևի՝ դա խախտում է Ֆրանսիայի ոչ միայն միջազգային ու երկկողմ պարտավորությունները, այլև երկրի ազգային օրենսդրությունը, Սահմանադրության համապատասխան հոդվածները, տեղական իշխանությունների մարմինների ընդհանուր օրենքները։

«Փաստաթղթերում հստակ նշված է, թե ինչ պետք է անեն տեղական իշխանություններն օրենքի խախտման դեպքում։ Նրանք պետք է դատական կարգով բողոքարկեն այցը, անվավեր ճանաչեն դրա ընթացքում արված բոլոր հայտարարություններն ու պայմանավորվածությունները։ Մենք ակնկալում ենք, որ պաշտոնական Ֆրանսիան, որն այդքան խոսում է օրենքի գերակայությունից, կհարգի ու կպահպանի սեփական օրենսդրությունը»,- ասել է Մուստաֆաևը։

Հարցին՝ ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Արցախի Հանրապետություն նախագահի թեկնածուի կատարած այցը «Ֆրանսիայի իմիջի ու երկկողմ հարաբերությունների» վրա, դեսպանն ասել է՝ բացասական։

«Ակնհայտորեն, այդ այցը բացասաբար է ազդել Ֆրանսիայի հեղինակության ու նրա նախագահի խաղաղարար ջանքերի վրա, որը վերջերս Բրյուսելում նախաձեռնել էր հայ-ադրբեջանական ոչ պաշտոնական հանդիպում, որն անցել է բավական կառուցողական մթնոլորտում։ Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա ամեն ինչ կախված է համապատասխան շրջանային ղեկավարի գործողությունից կամ անգործությունից, պաշտոնական իշխանությունների հետագա հայտարարություններից ու քայլերից։ Սակայն, ընդհանուր առմամբ, այն չի ազդի Փարիզի նկատմամբ մեր սկզբունքային գծի վրա։ Դրա հիմքում են կոշտ արձագանքը Ֆրանսիայի կողմից մեր «կարմիր գծերի» հատման դեպքում և կառուցողական մոտեցումը այդ երկրի հետ երկխոսության ու համագործակցության զարգացման հարցում»,- ասել է Ադրբեջանի դեսպանը։

Նա նաև հավելել է, որ 2021 թվականին Ֆրանսիայի ու Ադրբեջանի հարաբերությունները «փոթորկային պայմաններում են զարգացել»։

«Անցնող տարում մեր հարաբերությունները զարգացել են ծայրահեղ ծանր, ես կասեի՝ «փոթորկային պայմաններում»։ Անցյալ տարվա աշնանից «հանրապետական ​​բազեների» սանձազերծած գաղափարական, տեղեկատվական պատերազմը Ադրբեջանի դեմ չի հանդարտվում։ «Հանրապետականների» շատ ականավոր գործիչներին թվում է՝ վերադարձել են 11-13-րդ դարերի կրոնական ռազմական արշավների դարաշրջան։ Շարունակվում են մեր երկրի դեմ սադրանքներն ու ճնշումները Հայաստանի «հաճախորդների» և տեղի հայկական սփյուռքի կողմից բոլոր մակարդակներում՝ Ֆրանսիայի կենտրոնական, տեղական ու օրենսդիր իշխանություններում։ Պաշտոնական մարմինները, ելնելով նախընտրական նկատառումներից, դիտողի դիրք են գրավել և չեն միջամտում այդ իրավիճակին»,-նշել է Մուստաֆաևը։

Ադրբեջանցի դիվանագետը հավելել է, որ երկու երկրների հարաբերություններում խնդիրները չեն լուծվել, սակայն, ընդհանուր առմամբ, Փարիզի դիրքորոշումներում դրական դինամիկա է նկատվում։

Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի ԱԳՆ էր հրավիրվել Բաքվում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը, որին բողոքի նոտա էր հանձնվել Իլ դե Ֆրանս շրջանի ղեկավար, նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի՝ Արցախի Հանրապետություն այցի կապակցությամբ։

Էմմա Չոբանյան