Պետք է ներկայացնենք Ամերիկային, Ռուսաստանին և Ֆրանսիային, որ մեր կողմից մեծ զիջում է Թուրքիայի հետ բանակցելը․ Ռուբեն Սաֆրաստյան

Լուրեր

23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
Բոլորը

Հայաստանն ինքն է դիմել Ռուսաստանին, որ Թուրքիայի հետ հրաբերությունների կարգավորման գործընթացում միջնորդի դերը ստանձնի։ Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով Մոսկվայում սպասվող Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպմանը։

«Սկսվում է հայ-թուրքական հարաբերություննրի կարգավորման չորրորդ փորձը։ Բայց մեկ փաստ պետք է հաշվի առնենք․ ամերիկյան «Բլումբերգ» գործակալությունն ավելի վաղ տեղեկություն տարածեց, որ Բրյուսելում Բայդենը Էրդողանի հետ հանդիպման ժամանակ դրել է հարցը, որ Թուրքիան կարգավորի  հարաբերությունները Հայաստանի հետ։ Մեկ այլ փաստ էլ ունենք, որ Ռուսաստանն էլ է դրական արձագանքել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Այսինքն՝ սկսվում է այս գործընթացի չորրորդ փուլը, և հիմա դժվար է ասել, թե ով է դրանում ավելի մեծ դեր խաղացել՝ Ռուսաստա՞նը, թե՞ Միացյալ Նահանգները»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ քննարկվում է Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների՝ Մոսկվայում հանդիպման հնարավորությունը։

«Այս պահի դրությամբ, Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն չկա։ Քննարկվում է հանդիպումը Մոսկվայում անցկացնելու հնարավորությունը»,- ֆեյսբուքյան էջում գրել էր ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ այնքան էլ վատ չէ, որ երրորդ կողմ է ներգրավված Թուրքիայի հետ բանակցությունների կարգավորման գործընթացում։ Ըստ նրա՝ դժվար է Թուրքիայի հետ առանց միջնորդի բանակցելը:

«Եթե Թուրքիան լիներ մեզ հետ նորմալ բանակցող, միջնորդի կարիք չէր լինի։ Թուրքիան չի ցուցաբերում այնպիսի մոտեցում, որ մեզ հնարավորություն կտա նրան դիտարկել որպես հուսալի գործընկեր։ Թուրքիան շարունակում է պահանջել իր նախապայմանները, չի հայտարարում, որ դրանցից հրաժարվում է, դեռ հակառակը, «Զանգեզուրի միջանցքի» նախապայմանն է ներկայացնում»,- նշեց Սաֆրաստյանը։

Թուրքագետը նկատեց՝ կողմերի հատուկ բանագնացների հանդիպման մասին շատ բան հայտնի չէ, միայն հանդիպման վայրն է ներկայացվել։ Նրա կարծիքով՝ առաջին հանդիպմանը միջնորդ էլ չի լինի․ Մոսկվան պարզապես վայր է հանդիպման համար։

«Պետք է նկատել, որ հարաբերությունների կարգավորման նախորդ երեք փորձերից երկուսը եղել են ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, և դրանք անհաջողությամբ են ավարտվել։ Դրա համար այս անգամ էլ ես շատ մեծ շանս չեմ տեսնում, որ այս փորձը կավարտվի հաջողությամբ»,- ասաց նա։

Դիտարկմանը՝ արդյո՞ք կողմերն էլ առանձնապես չեն հավատում կարգավորման հնարավորությանը, պարզապես բանակցությունների իմիտացիա են ստեղծում, Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանեց՝ փաստ է այն, որ Թուրքիան գործընթացին մասնակցում է՝ հայտարարելով իր նախապայմանների մասին, իսկ հայկական կողմը պնդում է, որ առանց նախապայմանների է բանակցություններ սկսում։

«Ես տեսնում եմ, որ այս գործընթացը Թուրքիայի համար է կարևոր, նախաձեռնությունն իր կողմից է։ Նրա համար կարևոր է, որ բանակցությունները սկսվեն, որ ինքը Ամերիկային կամ Ռուսաստանին ցույց տա, որ շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելով։ Բացի այդ, ես կարծում եմ՝ Թուրքիան չի սպասում, որ բանակցությունները շուտ են ավարտվելու։ Կարծում եմ, որ սկզբնական փուլում իրենց համար կարևոր է լինելու «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը որպես նախապայման բերելը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար»,- նշեց փորձագետը։

Ռուբեն Սաֆրաստյանի կանխատեսմամբ՝ Թուրքիան այդ հարցը սկսելու է բարձրացնել նաև Արցախյան երկրորդ պատերազմից հետո ձևավորված եռակողմ՝ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ձևաչափում։

«Ինձ համար կարևոր է, որ Թուրքիայի հետ բանակցելու գործընթացում մենք ունենանք որոշակի լծակներ։ Որպես լծակ համարում եմ հետևյալը․ եթե համեմատում ենք նախորդ երեք փորձերը, այս անգամ տեսնում ենք տարբերություն։ Նախկինում մեզ համար երեք կարևոր երկրները՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, պետք է ճանաչած լինեին Հայոց ցեղասպանությունը։ Հիմա մենք այդ փաստը ունենք։ Հայաստանը գնում է բանակցությունների այն երկրի հետ, որի նախնիները նման հանցագործություն են արել»,- ասաց նա։

Ըստ Սաֆրաստյանի՝ ստացվում է, որ մեր հարևան երկիրը, չդատապարտելով Օսմանյան կայսրության ցեղասպանությունը, վտանգ է ստեղծում դրա կրկնության առումով։

«Դա արդեն անվտանգային խնդիր է դառնում մեզ համար։ Մենք պետք է աշխատենք այն երեք երկրների հետ, որոնց մասին ասացի, որ ճնշում գործադրեն Թուրքիայի վրա, հասկացնենք, որ մեր կողմից մեծ զիջում է Թուրքիայի հետ բանակցելը։ Միշտ Թուրքիան է այդպես ներկայացրել։ Հիմա մենք պետք է ներկայացնենք, որ մեզ համար զիջում է հանցագործությունը չդատապարտող երկրի հետ բանակցելը»,- եզրափակեց թուրքագետը։

Հռիփսիմե Հովհաննիսյան