ՀՀ-ի ինքնիշխանությունը ռիսկի տակ է՝ ՌԴ-ն ուզում է ԽՍՀՄ-ն վերականգնել․ մեծ աշխատանքով թուլացնե՛լ կախումները․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 20:14
Կուբայում բողոքի ցույցեր են․ երկիրը բախվում է տասնամյակների ընթացքում ամենածանր բլեքաութին
14.05.2026 | 20:00
ՀՀ-ի դեմ կիբերհարձակումները կլրջանան ընտրությունների օրերին. Սամվել Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:54
ԿԸՀ-ն պատգամավորի 45 թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչել
14.05.2026 | 19:41
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է Համբարձման տոնը
14.05.2026 | 19:30
Հայաստանում և Ադրբեջանում հանրության տրամադրություններն արտացոլում են հակամարտությունից հոգնածությունը. Թոմ դե Վաալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:24
Ինչու է Ալեքսան Ալեքսանյանը 2 մլն դրամ նվիրել ՔՊ-ին. Նարեկ Կարապետյանի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:15
Կարապետյանը հորեղբոր՝ «դպրոց կառուցողներն ու ասֆալտ անողներն ուղեղ չունեն» արտահայտության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:05
Փաշինյանին վիրավորած բլոգերին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
14.05.2026 | 18:47
Ընտրակաշառք, փախուստի փորձ․ ՆԳՆ-ն 49-ամյա տղամարդու է ձերբակալել
14.05.2026 | 18:46
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
14.05.2026 | 18:34
«ՔՊ-ակա՞ն ա, ժողովուրդ»․ Ծառուկյանը՝ իրեն հակադարձած կնոջ մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 18:30
56․2 մլն դրամի նվիրատվություն․ ինչ է հայտարարագրել «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակի առաջին համարը
14.05.2026 | 18:26
Տաշիրի պոլիկլինիկայում ՔՊ-ի տարբերանշան-քարտեզի պատճառով միջադեպ է տեղի ունեցել․ մեկ անձ ձերբակալվել է
14.05.2026 | 18:21
ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար է նշանակվել Յանա Լանտրատովան. Ուկրաինայում նա մեղադրվում է երեխաների արտաքսման մեջ
14.05.2026 | 18:15
Մարդկությունը մեր մոտից ա փրկվել․ Բերդում Ծառուկյանը Նոյին հիշեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TVի հարցազրույցը Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ

-Պարո՛ն Բարսեղյան, 2021-ը դժվարագույն տարի էր։ Մեր ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունը, որքանով որ կային, բավական փորձությունների ենթարկվեցին, ընդդիմությունն իշխանությունը վերցնելու հայտ էր ներկայացրել, ի վերջո, քաղաքական ճգնաժամը հանգուցալուծվեց ընտրություններով, և ունեցանք այսօրվա ԱԺ-ն: Անվտանգային առումով ևս մարտահրավերներ առկա են՝ փոխհրաձգություններ, լարվածություն, ամեն օր սպասում ենք՝ ինչ է լինելու դիվանագիտական ճակատում և այլն: Ձեր գնահատմամբ՝ մենք 2021 թվականին հանձնեցի՞նք քննությունը՝ պահպանելու ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունը և թույլ չտալու կուլ գնալ այնքանով, որքանով վտանգը կար:

-Նախ՝ թույլ տվեք մեր ժողովրդին շնորհավորել Նոր տարվա առթիվ և մաղթել խաղաղություն, առողջություն և հաջողություններ, գերիներին էլ՝ վերադարձ: 2021-ն իսկապես ծանր փորձությունների տարի էր, Ձեր թվարկածին կավելացնեի նաև տարածքային նոր կորուստները, որ ունեցանք: Ինչ վերաբերում է ժողովրդավարությանն ուղղված մարտահրավերներին, կարծում եմ՝ էապես հաղթահարվեց այդ ռիսկը՝ հաշվի առնելով, որ ինչ-ինչ քաղաքական խմբեր և անհատներ փորձեցին օրակարգ մտցնել իշխանությունն ուժով վերցնելու պատմույթը, ժողովրդի իշխանություն ձևավորելու հարցում սխալականությանը փորձեցին հակադրել խմբակային ինչ-ինչ եղանակներով իշխանության գալու մեխանիզմներ:

-«Էլիտաներ և ժեխեր» բանավեճ ծավալվեց…

-Այդ խոսակցություններն էլ՝ իրենց հերթին: Փորձեցին հանրային ընկալումների, հասարակական կարծիքի մեջ տեղավորել հետևյալը՝ ժողովրդավարությունն էր բոլոր չարիքների պատճառը, այդ թվում՝ նաև հեղափոխությունը, եթե դա չլիներ, Հայաստանն առաջվա պես հաղթած էր լինելու, ժողովրդավարության մասին խոսողներն են Հայաստանի թշնամիները: Լուրջ փողեր ներդրեցին այս բովանդակությամբ հանրային կարծիք ձևավորելու ուղղությամբ, և այդ ամենը հասցրեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների:

-Եթե Գլխավոր շտաբի հայտարարությունն էլ գումարենք դրան…

-Այո՛, այդ ամբողջն իրար հետ, դրան գումարած՝ ցույցերը Երևանում, Չաուշևսկու սպանության բեմադրությունը, ատելության խոսքը, մահվան սպառնալիքները, և հունիսի 21-ին տեսանք, որ այդ ամբողջը չաշխատեց: Դրանից մի քանի օր առաջ «մարդամեկն» ասում էր՝ 40 ժամ մնաց, հետո էլ ասաց՝ տարիուկես մնաց: Այսինքն՝ հորինովի, կեղծ արժեքներով էին կերակրում՝ ասելով՝ ժողովրդավարությունն այնքան կարևոր չէ, անվտանգությունն է կարևոր, այնինչ դրանք հակադրելու բաներ չեն:

-Բայց տարվա վերջում աճ եղավ՝ արդեն ժողովրդավարությունը գովերգվում էր:

-Այդ ռեպլիկները, որոնց տակ իրականում բովանդակություն չկա, արժանահիշատակ չեն: Պատմությունը ցույց է տալիս, որ ժողովրդավարությունից խոսում են ժողովրդավարությունն ատող մարդիկ, նայում ես իրենց կառավարման տարիներին ու տեսնում, որ բոլոր հնարավոր եղանակներով ջախջախել են ժողովրդավարություն ձևավորելու հույսերն ու շանսերը, հիմա էլ խոսում են, իբր, եղել է, հիմա չկա: Այս իմաստով պետականության կորստի ռիսկը ինչ-որ չափով հաղթահարվել է 2021-ին, բայց այդ ռիսկը միշտ կա՝ հաշվի առնելով Հայաստանի թուլությունները, խեղճությունները, դրանցից բխող կախվածությունը, հատկապես՝ Կրեմլից: Այդ ռիսկը շարունակում է մնալ, դա մարտահրավեր է, որ պիտի ժողովրդավարությունը և ինքնիշխանությունը հարգող հանրային խմբերը, անհատները հաղթահարեն, գտնեն մեխանիզմներ, որպեսզի պաշտպանեն ու պահպանեն այդ արժեքները:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան