Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախի ռուսական համայնքի ներկայացուցիչներին

Լուրեր

09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
Բոլորը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 27-ին ընդունել է Արցախի ռուսական համայնքի ներկայացուցիչներին՝ համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի գլխավորությամբ։

Քննարկվել են համայնքային կյանքին, ինչպես նաև կրթական և մշակութային ոլորտներում իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր։

Երկրի ղեկավարը հետաքրքրվել է համայնքի խնդիրներով և կարիքներով, լսել դրանց հոգալու վերաբերյալ առաջարկություններն ու կարծիքները՝ վստահեցնելով ներկաներին, որ ԱՀ իշխանությունները մշտապես հատուկ ուշադրության ներքո են պահելու Արցախի ռուսական համայնքը։ Նախագահը շեշտադրել է, որ ռուսական համայնքի անդամները ԱՀ լիարժեք ու լիիրավ քաղաքացիներ են, որոնք հավասարապես մասնակցում են և՛ Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին, և՛ պետության կենսագործունեության մնացած ոլորտների զարգացմանը:

Արայիկ Հարությունյանն ընգծել է, որ Արցախում բարձր են գնահատում ադրբեջանա-ղարաբաղյան­ հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի Դաշնության ներդրած ջանքերն ու ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից ներկայումս իրականացվող առաքելությունը։ Դրա հետ մեկտեղ նախագահը կարևորել է ռուս ժողովրդի հետ պատմական, մշակութային, հոգևոր, արժեհամակարգային ընդհանուր հիմքի վրա ձևավորված հարաբերությունները, ինչի արժևորման մասին վկայում են վերջերս հանրապետության տարածքում ռուսաց լեզվին պաշտոնական կարգավիճակ տալը և մի շարք այլ նախաձեռնությունների իրականացումը։