Լկտի սուտ է, թե վարչապետը ձեռքերը լվացել է Արցախի խնդրից. Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
Բոլորը

«Վարչապետը գրառումներ է արել և պատասխանել է բոլոր հարցերին: Վարչապետը չի խոսել իր պատկերացումների մասին, այլ խոսել է նախկինում եղած փաստերի մասին: Երկու տարբերակ կարող է լինել՝ կան մարդիկ, որոնք չգիտեին այդ փաստի մասին, բայց պետք է իմանային, կա՛մ մարդիկ կան, որոնք գիտեն»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով Արցախի հարցի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առցանց ասուլիսում հնչեցրած դիտարկումների վերաբերյալ քննադատություններին:

Անդրադառնալով ընդդիմության այն քննադատությանը, թե «Հայաստանը, մասնավորապես երկրի ղեկավար Նիկոլ Փաշինյանը ձեռքերը լվացել է Արցախի խնդրից», Պապոյանն արձագանքեց. «Դա սուտ է, դա լկտի սուտ է: Իրավիճակը լրիվ հակառակն է»:

Հարցին, թե ինչու է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նույնպես նման դիրքորոշում հայտնում հրապարակայնորեն, պատգամավորը չպատասխանեց՝ նշելով՝ երևի նրան պետք է հարցնեք: Նա հավելեց, որ բացարձակ որևէ խնդիր չի նկատել Արայիկ Հարությունյանի հետ իշխող խմբակցության փակ քնարկումների և ԱԺ-ում հանդիպման ժամանակ:

«Արցախի խնդրի շուրջ Արցախի ղեկավարությունը երբեք այսքան տեղեկացված չի եղել և երբեք այսքան ներգրավված չի եղել»,- նշեց Պապոյանը: – Անհանգստության և վտանգի առիթ չկա: Ավելի լավ կլիներ, եթե 2016-ին այդ անհանգստությունն արտահայտեին, երբ որ իրական վտանգներ կային և ոչ ոք ձայն չէր հանում»:

Մանրամասները՝ տեսանյութում: