Հաղթանակից հետո պետք է կասեցնել Հանրապետական կուսակցության գործունեությունը․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 11:46
ՖԻԴԵ նորընտիր նախագահը կժամանի Հայաստանը
29.09.2026 | 11:40
Կին ակտիվիստներ ունենք, որոնք դատավարական պրոցեսների մեջ են, որովհետև եղել են համարձակ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:33
Զելենսկին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է շուրջ 10,000 զինվորականի ուղարկել Ռուսաստան
29.09.2026 | 11:23
Կոնջորյանը և Կարապետյանը ԵԽԽՎ զեկույցը մեջբերում են ընտրողաբար
29.09.2026 | 11:15
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
Բոլորը

«Հանրապետական կուսակցություն գոյություն չունի, դա Սերժ Սարգսյանին սպասարկող նոմենկլատուրային անձնակազմ է, և այդ իսկ պատճառով որևէ անակնկալ չկար»,- անդրադառնալով ՀՀԿ ԳՄ կողմից Սերժ Սարգսյանի թեկնածության միաձայն առաջադրմանը՝ քայլարշավի 13-րդ օրը Աբովյանից Երևան ճանապարհին Factor.am-ին տված հարցազրույցում ասած Նիկոլ Փաշինյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամը նշեց, որ անհրաժեշտ է առաջիկայում այնպիսի օրենսդրական կարգավորումներ մշակել, որ ՀՀԿ գործունեությունն ընդհանրապես կասեցվի, «որպես կոռուպցիոն ընտրակաշառքային համակարգի հիմնադիր և գործարկող, որը հնարավորություն չի տալիս, որ Հայաստանում տեղի ունենան օրինական ընտրություններ»․ «Հայաստանի Հանրապետական կասեցումը ժողովրդի հաղթանակից հետո պետք է լինի առաջնային գործողությունների շարքում։ Իհարկե, դրա համար անհրաժեշտ կլինեն որոշակի օրենսդրական փոփոխություններ, և ժողովրդի պահանջով այդ փոփոխությունները պետք է իրագործվեն»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ այս ընթացքում «Ելք» դաշինքի գործընկերներից Էդմոն Մարուքյանի և Արամ Սարգսյանի հետ չի խոսել։ Փաշինյանն անդրադարձավ նաև դաշինքի կողմից վարչապետի թեկնածու առաջադրելու հարցին՝ նշելով, որ դրան կանդրադառնան ապրիլի 13-ից հետո։

Ինչ վերաբերում է վերջին օրերի ընդդիմության ակցիաներին ոստիկանության մասնակցությանը, Փաշինյանը նկատեց, որ ոստկանները մինչ այս անտեսում էին այդ ակցիաները՝ ցույց տալով, թե անհանգստության պատճառ չեն տեսնում։ Մինչդեռ հիմա նրանք հասկանում են, որ անհանգստանալու լուրջ պատճառներ ունեն։ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին վաղը միանալ իրենց պայքարին և հույս հայտնեց, որ վաղը Ազատության հրապարակը լեփ-լեցուն է լինելու։

Լիլիթ Շաբոյան