Ռուսաստանը չի ապաէսկալացնելու իրավիճակը Ուկրաինայի հետ սահմանին, Արևմուտքի հետ բանակցություններում այդքան լավ հաղթաթղթից հրաժարվելը ձեռնտու չէ նրան․ Օլեքսանդր Կրաև

Լուրեր

30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
Բոլորը

Ռուսաստանը չի ապաէսկալացնելու իրավիճակը, դա միանշանակ է: Factor.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ուկրաինացի քաղաքագետ Օլեքսանդր Կրաևը՝ անդրադառնալով վերջին շրջանում ռուս-ուկրաինական սահմանին ստեղծված լարվածությանը։ 

«Արևմուտքի հետ բանակցություններում այդքան լավ հաղթաթղթից հրաժարվելը ձեռնտու չէ։ Քանի դեռ նրանք լարվածությունը բարձր են պահում,  բարձր դիրքերում էլ մնում են»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում լարված է իրավիճակը ռուս-ուկրաինական սահմանին, ինչը սրել է նաև Արևմուտքի՝ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները։

Վերջերս էլ ամենամյա ամփոփիչ ասուլիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պարզաբանել էր, թե ինչից կախված կլինեն իրենց գործողություններն Ուկրաինայում։

«Ռուսաստանի գործողությունները կախված կլինեն երկրի անվտանգության երաշխիքներից այսօր և պատմական հեռանկարում, այլ ոչ թե այդ երաշխիքների շուրջ բանակցությունների առաջընթացից»,- ասել էր ՌԴ առաջնորդը՝ պատասխանելով Ռուսաստանի անվտանգության երաշխիքների և այլ պետությունների, այդ թվում՝ Ուկրաինայի վրա «հարձակվելու կամ չհարձակվելու» երաշխիքների մասին հարցին:

Օլեքսանդր Կրաևը, խոսելով նշված հայտարարության մասին, նկատեց, որ նախ ճիշտ կլիներ` կոնկրետացվեր, թե որ բանակցությունների մասին է խոսքը, նկատի է առնվում Վաշինգտոն-Մոսկվա մակարդակը, թե` ուղիղ բանակցությունները Կիևի և Մոսկվայի միջև։ 

«Առաջին տարբերակը միանգամայն հնարավոր է, և մենք տեսնում ենք երկու կողմերի փոխադարձ շահագրգռվածությունը (նույնիսկ ուկրաինացի դիվանագետները լավ են վերաբերվում այս ձևաչափին, քանի դեռ զբաղված են ամերիկացիների հետ խորհրդակցություններով): Բայց եթե խոսենք Կիև-Մոսկվայի մասին, ապա դա հնարավոր չի թվում մոտ ապագայում և հաստատ արդյունավետ չի լինի. ռուսները չափազանց «աշխարհից կտրված» են իրենց պահանջներով և Ղրիմն օրակարգում վերցնելու  իրենց ցանկությամբ»,- ասաց նա։

Ստեղծված իրավիճակում քաղաքագետն  Ուկրաինայի զինված ուժերի վրա ինտենսիվ ճնշումը շատ հավանական համարեց, սակայն նշեց, որ ուկրաինացի փորձագետները լայնամասշտաբ պատերազմի իրական հնարավորություն չեն տեսնում։ «Միայն որոշ` միջին մասշտաբի գրոհներ կարող են լինել, օրինակ՝ Մարիուպոլը գրավելու փորձ, կամ ուժեղացնել ահաբեկիչների կողմից վերահսկվող գոտին»,- ասաց նա։

Հռիփսիմե Հովհաննիսյան