Իրանը մարտական զորավարժություններով նախազգուշացնում է Իսրայելին․ Reuters

Լուրեր

11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
Բոլորը

Այս շաբաթ Իրանի կողմից Պարսից ծոցում անցկացված պատերազմական խաղերը նպատակ ուներ նախազգուշացում ուղարկել Իսրայելին: Այս մասին, ըստ Reuters լրատվական գործակալության, ուրբաթ օրը հայտարարել են Իրանի բարձրագույն ռազմական հրամանատարները, երբ կան Իրանի միջուկային հաստատությունները Իսրայելի կողմից թիրախավորելու շուրջ մտավախություններ, փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը։

Հեղափոխության պահապանների մարտական խաղերը, որոնք ներառում էին բալիստիկ և թեւավոր հրթիռների արձակում, ավարտվել են ուրբաթ օրը։

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին հայտնել է, որ միաժամանակ արձակվել է տարբեր կարգի բալիստիկ 16 հրթիռ, ոչնչացվել են կանխորոշված թիրախներ։

«Այս զորավարժությունները շատ հստակ ուղերձ ունեին. լուրջ, իրական նախազգուշացում սիոնիստական վարչակարգի իշխանություններին զգուշանալ իրենց սխալներից», – պետական հեռուստատեսության եթերում ասել է պահակախմբի ղեկավար գեներալ Հոսեյն Սալամին:

«Մենք կկտրենք նրանց ձեռքերը, եթե սխալ քայլ կատարեն… Բուն գործողությունների և զորավարժությունների միջև հեռավորությունը միայն հրթիռների արձակման անկյունների փոփոխությունն է»,- հավելել է նա։

Իրանն ասում է, որ իր բալիստիկ հրթիռներն ունեն 2000 կմ հեռահարություն և կարող են հասնել Իսրայելի և տարածաշրջանի ամերիկյան բազաներին:

Reuters-ը հիշեցնում է, որ Իսրայելը, որը դեմ է Իրանի 2015 թվականի միջուկային համաձայնագրի վերականգնմանն ուղղված համաշխարհային տերությունների ջանքերին, վաղուց է սպառնում ռազմական գործողություններով, եթե դիվանագիտությունը ձախողվի:

Իրանն ասում է, որ իր միջուկային ծրագրերն ունեն զուտ խաղաղ նպատակներ:

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը կոչ է արել համաշխարհային տերություններին թույլ չտալ, որ Իրանը բանակցությունների ընթացքում խաղա ժամանակի վրա:

Հիշեցնենք, որ բանակցություններն ընդմիջվել են Իրանի խնդրանքով, և նախատեսվում է գործընթացը վերսկսել հաջորդ երկուշաբթի:

Ըստ որոշ տեղեկությունների, Մերձավոր Արեւելքում Իսրայելը համարվում է միջուկային զինանոց ունեցող միակ երկիրը: