Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներից ենք իմանում ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները․ Գագիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, վերլուծաբան Գագիկ Հարությունյանի հետ 

-Պարո՛ն Հարությունյան, ընդդիմության և իշխանության համատեղ աշխատանքը չի ստացվում։ Օրինակ՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն օրերս մերժեցին Ադրբեջանի հետ տարվող բանակցությունների շուրջ փակ քննարկման Փաշինյանի առաջարկը՝ նրան մեղադրելով գաղտնի բանակցություններ վարելու մեջ և պահանջելով բաց քննարկում։ Ավելին՝ «Հայաստան» դաշինքը բոյկոտել է միջազգային կառույցներում, բարեկամական խմբերում ՀՀ պատվիրակություններին մաս կազմել։ Տպավորություն է՝ թշնամական են ՀՀ ընդդիմություններն ու իշխանությունները։ Ինչո՞վ եք դա բացատրում։

-Հասկանալի է, ցանկացած վերլուծաբան կարող է ասել, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններն ընթանում են միանգամայն յուրովի ձևաչափով։ Այստեղ բնական է, որ ցանկացած հայտարարություն հետագայում միշտ կարող է լինել ոչ ճշգրիտ։ Ես համարում եմ, որ բնական է՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հրաժարվում են փակ հանդիպումներից այս թեմայով, որովհետև հետագայում դրանք ենթակա կլինեն տարատեսակ սպեկուլյացիաների և ստահոդ հայտարարությունների նույն իշխանությունների կողմից։

-Իսկ պետական գաղտնիքի մասին կարելի՞ է բաց քննարկում կազմակերպել, օրինակ՝ Ադրբեջանը ի՞նչ պահանջ է ներկայացնում, Հայաստանի տեսակետը ո՞րն է, ի՞նչ մարտավարությամբ է պետք, որ երկիրը հանդես գա։ 

-Երևի թե «պետական գաղտնիք» ասվածը պետական գաղտնիք է ո՛չ վերլուծաբանների համար։ Ակնհայտ է, որ մենք լավագույնս տեսնում ենք՝ ինչպիսի պահանջներ են դրված Հայաստանի առջև։ Տեսնում ենք, որ, ցավոք, Հայաստանը լավագույնս կատարում է այդ պահանջները։ Խոսում են դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին, բայց անգամ մինչ այդ խոսակցությունների սկսվելը շատ հեշտությամբ տրվեցին տարածքներ Սյունիքում և այլ վայրերում։ Եվ ռազմավարական նշանակություն ունեցող կոմունիկացիաներ, հաղորդակցության ուղիներ տրվեցին Ադրբեջանին։ Սա ամենևին էլ պատահական չէ, և տարօրինակ է, որ հիմա, երբ կարծես ամեն ինչի մասին պայմանավորվել են, և այդ տեղեկությունները՝ ռազմական գաղտնիք հանդիսացող, կարծես թե, մենք իմանում ենք Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների շուրթերից։ Նկատի ունեմ այն թեմաները, որ ոչ հրապարակային շոշափվել են խոսակցությունների և պայմանավորվածությունների ժամանակ։ Բնական է, որ այս ամենը ընդդիմադիրներին տրամադրում է ավելի զգույշ լինել այս հարցերում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան