«Freedom House»-ի զեկույցի համաձայն Հայաստանը գրանցել է ժողովրդավարական անկում

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

Ապրիլի 11-ին «Freedom House» հետազոտական և իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա հաշվետվությունը՝ «Ազգերն անցումային շրջանում 2018» զեկույցը, ըստ որի Հայաստանի ժողովրդավարությունը անկում է ապրել։ Զեկույցը մանրամասն ամփոփում է 2017 թվականի զարգացումները Հայաստանում, ինչպես նաև հնարավոր կանխատեսումներ անում 2018 թվականի վերաբերյալ։ Այս անգամ ևս Հայաստանը որակվել է որպես կիսակոնսոլիդացված ավտորիտար համակարգ։

Սահուն քայլերով դեպի ավտորիտար համակարգ

2017 թվականին «Freedom House»-ի զեկույցում Հայաստանի ժողովրդավարությունը գնահատվել էր 5․39 (7 բալանոց համակարգում, որտեղ 1-ը դրական ցուցանիշն է, իսկ 7-ը բացասական), իսկ 2018 թվականին՝ արդեն 5․43։ Առաջին հայացքից անկումն աննշան է, սակայն սա արդեն երկրորդ տարին է, ինչ Հայաստանի ժողովրդավարությունը, ըստ «Freedom House»-ի, անկում է ապրում։

 

Հայաստանի ժողովրդավարության ցուցանիշը 2013-2018 թթ

2013 2014 2015 2016 2017 2018
5․36 5․36 5․36 5․36 5․39 5․43

 

Ընդ որում, ընդհանուր ցուցանիշը կազմվում է մի քանի տարբեր ենթացուցանիշների համադրությամբ։ Դրանք են՝ 1) ազգային ժողովրդավարական կառավարումը, 2) ընտրական գործընթացները, 3) քաղաքացիական հասարակությունը, 4) անկախ մամուլը, 5) տեղական ժողովրդավարական կառավարումը, 6) դատական համակարգն ու դրա անկախությունը և 7) կոռուպցիան։ Հայաստանի դեպքում 2017 թվականից ի վեր անկում են ապրել ազգային ժողովրդավարական կառավարման և ընտրական գործընթացների ենթացուցանիշները, որոնք 5.75-ից դարձել են 6.00։ Իսկ 2018 թվականին արդեն անկումը պայմանավորված է երկրում կոռուպցիայի աճով։ Սա հստակ ցուցիչ է, որ Հայաստանը վերջին երկու տարում արձանագրել է զգալի անկում՝ կապված ժողովրդավարական արժեքների հետ։

Ըստ «Ազգերը անցումային շրջանում» զեկույցի մեթոդաբանության՝ հիբրիդային ռեժիմներ են համարվում այն պետությունները, որոնք ունեն 4․00-4․99 միավոր,  ինչպես, օրինակ, հետսովետական երկրներից Մոլդովան, Ուկրաինան և Վրաստանը: Կիսակոնսոլիդացված ավտորիտար ռեժիմներ են համարում այն ռեժիմները, որոնք ստանում են 5․00-5․99 միավոր, ինչպես Հայաստանը: Մինչդեռ 6․00-7․00 միավոր ստացած երկրները դասակարգվում են որպես կոնսոլիդացված ավտորիտար համակարգեր, որոնց ցանկում են ԵԱՏՄ մյուս բոլոր անդամները։

 

Կոռուպցիա

Այս տարվա կոռուպցիայի ցուցանիշը 5.25-ից դարձել է 5․50, ինչպես «Freedom House»-ն է նշում, համակարգային կոռուպցիայի ամրապնդման հետևանքով, ինչն իր հերթին ՀՀԿ-ի ձեռքում գործադիր, օրենսդիր և դատական իշխանության կենտրոնացման հետևանքն է։ Կոռուպցիայի ցուցանիշի անկման պատճառ է նաև այն, որ կան հստակ ապացույցներ, որ ՀՀ կառավարությունը չի ցանկանում քայլեր ձեռնարկել բարձրաստիճան պաշտոնյաների կողմից դիրքի չարաշահման դեպքերը կանխելու ուղղությամբ։ Հակակոռուպցիոն նախաձեռնությունները անարդյունավետ են։ Ըստ զեկույցի՝ բարձրաստիճան պաշտոնյաներին առնչվող կոռուպցիայի դեպքերի վերաբերյալ հետաքննող լրագրողական բացահայտումները, որոնք արվել էին 2016 թվականին, 2017 թվականին պատշաճ քրեական հետաքննության չեն ենթարկվել։ Զեկույցը նաև նշում է, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը, որը ձևավորման պահին խոստացել էր ձեռնարկել հակակոռուպցիոն քայլեր, այս գործում հաջողություն չի գրանցել։

Կանխատեսումներ 2018 թվականի համար

2018 թվականի առնչությամբ զեկույցում նշվում է, որ այն փորձությունների տարի է լինելու Հայաստանի համար։ Նախ և առաջ այն փորձություն է Սերժ Սարգսյանի կողմից իշխանությունը պահպանելու հնարավոր սցենարի պատճառով։ Այն նաև փորձություն է ՀՀ արտաքին քաղաքականության համար, քանի որ 2018 թվականին պարզ կդառնա, թե արդյո՞ք Հայաստանը կարող է սերտացնել իր հարաբերությունները ԵՄ-ի հետ՝ հաշվի առնելով իր կախվածությունը Ռուսաստանից։

 

Աննա Փամբուխչյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»