Ստամբուլում էժան հացի կրպակներում հերթերը չեն պակասում․ ճգնաժամից տուժած թուրքերը հաց են փնտրում

Լուրեր

29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
29.07.2026 | 20:13
Զինծառայողին ծեծելու ահազանգի հետքերով. ՄԻՊ-ն այցելել է Երևանի կայազորային հոսպիտալ
29.07.2026 | 20:00
Եթե ՌԴ-ն ՀՀ-ի դեմ հարձակման միջոց է օգտագործում գազը, պիտի այլընտրանք գտնենք, դիտարկելով նաև Ադրբեջանից ներկրումը․ Յուրի Մովսեսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ձմեռային երկնքի տակ մարդկանց մռայլ լուռ հերթը ձգվում է Բայրամ Դումանի կրպակի մոտ, որը զեղչով հաց է առաջարկում Թուրքիայի տնտեսական վատ վիճակից տուժած ստամբուլցիներին: Թուրքիայի մշակութային ու պատմական մայրաքաղաքն առաջարկում է ավելի էժան հաց աղքատների համար «Halk Ekmek» խանութներում 1978 թվականից։ Այս մասին ասվում է ճգնաժամային օրեր ապրող Ստամբուլից AFP-ի հոդվածը, որը ներկայացրել է France 24-ը։

 

Նշվում է, որ Թուրքիայում ամեն օր ապրանքների գներն աճում են, երկիրը պայքարում է վերջին տասնամյակների ամենալուրջ տնտեսական ճգնաժամերից մեկի դեմ։ Խանութի սեփականատեր Դումանն էլ ասել է, որ այս տարի հերթերն առանձնակի երկար են։

«Հացաբուլկեղենի խանութներում գները զգալիորեն բարձրացել են։ Մարդիկ շարունակում են գալ այստեղ»,- ասել է նա։

Ըստ հրապարակման՝ հերթերը հատկապես անհանգստացնում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որը փորձում է պայքարել գնաճի դեմ՝ նվազեցնելով տոկոսադրույքները։ Եվ ինչպես տնտեսագետներն էին կանխատեսում՝ Էրդողանի լուծումը չի աշխատում։

Պաշտոնական տվյալների համաձայն, որոնք շատ թուրքեր սկսում են կասկածի տակ դնել, անցյալ ամիս գները, 2020 թվականի նոյեմբերի համեմատ, աճել են 21 տոկոսով։ Տնտեսագետները կանխատեսում են, որ հաջորդ տարվա սկզբին այս ցուցանիշը գրեթե կկրկնապատկվի՝ լիրայի կտրուկ արժեզրկման պատճառով, ինչը շատ ավելի թանկ է դարձնում ներմուծումը:

Լրատվամիջոցը նաև գրում է, որ իշխանամետ լրատվամիջոցները Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին մեղադրում են հացի հերթերը քաղաքականացնելու մեջ՝ 2023 թվականին կայանալիք ընտրություններից առաջ։  Թերթերից մեկը նույնիսկ Իմամօղլուին մեղադրել է «խեղտոտ խաղ» խաղալու մեջ՝ փակելով էժան հացի մի շարք խանութներ՝ հերթերն ավելի երկարացնելու համար։ Քաղաքապետն էլ հակադարձում է, որ ավելի շատ էժան հաց են պատրաստում, քան երբևէ՝ լրացուցիչ նաև սուպերմարկետներին վաճառելով։

Թուրքիայի մյուս մեծ քաղաքներում, այԴ թվում՝ մայրաքաղաք Անկարայում ևս մեծ հերթեր են գոյանում։

Ըստ հրապարակման՝ անձրևի տակ մոտ 10 րոպե համբերատար սպասելուց հետո Դումանի հաճախորդների մեծ մասը հեռանում է՝ թափանցիկ պոլիէթիլենային տոպրակների մեջ չորս-հինգ հաց տանելով։

«Թաքնվելով անձրևանոցների ու գլխարկների տակ՝ քչերն են ցանկանում լրագրողների հետ խոսել այն մասին, թե ինչն է իրենց դուրս բերել սառը փողոցներ՝ Թուրքիայի ամենաէժան հացի փնտրտուքով»,- ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ հացը վաճառվում է 1․25 լիրայով, ինչը սովորական հացի կես գինն է։ Դա կարող է չնչին թվալ, բայց դրան գումարվում են նաև այլ ծախսեր մի երկրում, որտեղ մարդկանց ավելի քան 40 տոկոսը ստանում է պաշտոնական նվազագույն աշխատավարձ:

Էմմա Չոբանյան