ՀՀ իշխանություններն ակնկալում են, որ ՀԱՊԿ անդամ երկրները կհամոզեն Ադրբեջանին, որ ոչ ոքի շահերից չի բխում իրավիճակի լարումը․ Էդգար Վարդանյան

Լուրեր

11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մենք հիմա որևէ հիմք չունենք՝ մտածելու, որ ՀԱՊԿ անդամ երկրները կարող են Ադրբեջանի կողմից հնարավոր սադրանքներին, ագրեսիվ քայլերին արձագանքել։ Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Էդգար Վարդանյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի Հայաստան կատարած աշխատանքային այցին և կառույցի՝ ՀՀ-ի անվտանգության խնդիրների վերաբերյալ ունեցած դիրքորոշմանը։

«ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանի հետ հակամարտության մեջ գտնվող Ադրբեջանի նկատմամբ ունեն դրական վերաբերմունք, հարաբերությունները գործընկերային են, և երբեք չեն ցանկանա անել գործողություններ, որոնք կվատթարացնեն այդ հարաբերությունները։ Ադրբեջանը նրանց կողմից դիտարկվում է որպես հարազատ պետություն»,- հավելեց նա։

Հիշեցնենք՝ աշխատանքային այցով Երևանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Նա հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

Վարչապետը նշել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցը Հայաստան լավ առիթ է՝ քննարկելու ՀԱՊԿ տարածաշրջանում ներկա իրավիճակը, ինչպես նաև ամփոփելու ՀԱՊԿ 2021 թվականի գործունեությունը:

Էդգար Վարդանյանի կարծիքով՝ Հայաստանը շարունակում է անդամակցել ՀԱՊԿ-ին և քննարկել անվտանգային հարցերը կառույցի ներսում՝ չնայած նրան, որ հասկանում է՝ այստեղ բոլորը կանգնած են Ադրբեջանի կողքին, քանի որ ակնկալում է, որ նրանք կարող են համոզել Ադրբջանին, որ չանի սադրիչ քայլեր՝ իրավիճակը չսրելու համար։

«Մեր իշխանությունները, կարծում եմ, հասկանում են, որ Ադրբեջանի ագրեսիայի դեպքում ՀԱՊԿ անդամ երկրներն այլ կերպ չեն արձագանքելու, քան մինչև հիմա են արել։ Ակնկալիքն այն է, որ, միգուցե, հնարավոր է հասնել նրան, որ այդ երկրները համոզեն Ադրբեջանին, որ ոչ ոքի շահերից չի բխում իրավիճակի լարումը, որպեսզի խաղաղության էջը բացվի տարածաշրջանում»,- ասաց նա։

Քաղաքագետի խոսքով՝ ենթադրելի է, որ այս հարցում կարող են ավելի ակտիվ լինել այդ երկրները։

«Ուրիշ ո՞վ, եթե ոչ նրանք պետք է դա անեն։ Այլ երկրները, որոնք ընդհանուր անցյալ չեն ունեցել, այլ երկրները, որոնք գտնվում են Ռուսաստանի հետ հակամարտության մեջ կամ աշխարհագրորեն շատ հեռու են, ինչո՞ւ պետք է ցանկանան Ադրբեջանին համոզել այդ հարցում։ Ռուսաստանն էլ ունի իր որոշակի ազդեցությունը Ադրբեջանի վրա։ Ըստ այդմ՝ ակնկալիք կա, որ նա, մյուսները կարող են ազդեցություն ունենալ նաև իրավիճակի վրա»,- ասաց Էդգար Վարդանյանը։

Որքանո՞վ է հնարավոր այդ ակնկալիքի արդարացումն այն դեպքում, երբ տարիներ շարունակ հակամարտությունը նաև «հնարավորություն» է եղել ՀԱՊԿ անդամ երկրներից, օրինակ՝ Ռուսաստանի, Բելառուսի համար զենք վաճառել Ադրբեջանին։ Քաղաքագետի խոսքով՝ չի փոխվելու Ադրբեջանի նկատմամբ ՀԱՊԿ անդամ երկրների վերրաբերմունքը, նրանք շարունակելու են աջակցել Բաքվին, սակայն քանի որ տարածաշրջանում իրավիճակ է փոխվել, հնարավոր է նաև ՀԱՊԿ-ի ձևաչափում ավելի մեծ ուշադրություն դարձնեն խաղաղության օրակարգին, և մեկը մյուսին շահագրգռի՝ տնտեսական կապեր ստեղծել։

«ՀԱՊԿ անդամ երկրները Ադբեջանին կներկայացնեն, որ ակնկալում են, որ չի սրի իրավիճակը, քանի որ, հակառակ դեպքում, Հայաստանն էլ անընդհատ խոչընդոտելու է իրենց միջև հարաբերությունների խորացմանը։ Հայաստանն էլ ազդակներ է ուղարկելու, որ դրական է ընկալում ՀԱՊԿ անդամ երկների այդ ուղերձները, նման քայլերը և չի խոչընդոտելու Ադբեջանի՝ եվրասիական ձևաչափերում ինտեգրմանը»,- ասաց նա։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այս այցի շրջանակում եղել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին։

Էդգար Վարդանյանի կարծիքով՝ արտառոց բան այս քայլի մեջ չկա։

«Հայաստան այցելող երկրների, կազմակերպությունների ներկայացուցիչները նման քայլ անում են՝ նաև այդպես իրենց դիրքորոշումը հայտնելով, որ չնայած հնարավոր թուրքական, ադրբեջանական արձագանքին՝ իրենք չեն խուսափում իրենց վերաբերմունքը հայտնեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ»,- ասաց նա։

Հռիփսիմե Հովհաննիսյան