ՌԴ-ում ձերբակալել են երկու թուրք լրագրողի՝ լրտեսության մեղադրանքով

Լուրեր

18.05.2026 | 23:42
«Անկախ դիտորդ»-ը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին և պարզաբանում տալ նրա ձերբակալության հիմքերի վերաբերյալ
18.05.2026 | 23:31
Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ՁՊՎ է տեղափոխվել, քրեական վարույթ կա
18.05.2026 | 23:30
Սլովակիան ռուսական գազը կփոխարինի ադրբեջանականով
18.05.2026 | 23:17
Ռոբոտ-վանականները Սեուլում մասնակցել են Լոտոսի լապտերների փառատոնի շքերթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 23:01
Մարդը, ով ասում էր՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:53
Կայացել է «Նոայի» նոր մարզաբազայի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:46
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.05.2026 | 22:33
Անդրես Ինիեստայի ակադեմիայի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:22
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
18.05.2026 | 22:19
Վրաստանն ու Ադրբեջանը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համաձայնագրեր են ստորագրել
18.05.2026 | 22:07
Փարիզի դատախազություն են դիմել Էփշտեյնի՝ նախկինում անհայտ շուրջ 10 նոր ենթադրյալ զոհեր
18.05.2026 | 21:54
Պոկված պաստառի զոհը. ինչպես է վարչական պատժի ենթակա անձը վերջ տվել կյանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:43
6 տարվա ընդմիջումից հետո կվերսկսվի Բաքվի և Թբիլիսիի միջև մայիսի 26-ից ամենօրյա ուղևորատար գնացքների երթևեկությունը
18.05.2026 | 21:30
Մանիպուլյացիա՝ Հայաստանում և Վրաստանում վարկերի տոկոսները ներկայացնելիս․ Նարեկ Կարապետյանը սխալ համեմատություն է անում
18.05.2026 | 21:20
Գորիսի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
Բոլորը

Թուրքական GZT լրատվամիջոցի խմբագիրներ Նազգյուլ Քենժեթայն ու Էմին Քարաչաքը նկարահանումներ իրականացնելիս ձերբակալվել են Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Քենժեթայն ու Քարաչակը վավերագրական ֆիլմ են նկարահանել Ռուսաստանում թուրքական համայնքների մասին և ձերբակալվել Խակասիայի Հանրապետության ծայրահեղականության դեմ պայքարի բաժնի կողմից այն հյուրանոցի դիմաց, որտեղ նրանք իջևանել են:

Լրագրողների իրերն առգրավվել են, նրանց նկարահանած բոլոր նյութերը՝ ոչնչացվել, իսկ հենց ձերբակալվածներին առաջադրվել է լրտեսության մեղադրանք։ Այնուհետև թուրք լրագրողներին տարել են Խակասիայի մայրաքաղաք Աբականեի ժամանակավոր պահման կենտրոն։ Լրագրողներին հայտնել են, որ 10-օրյա կալանքից հետո նրանց արտաքսելու են։

Քենժեթայը և Քարաչաքը, սակայն, հայտնել են, որ իշխանությունները ձգձգում են գործընթացը՝ իրենց կալանքը երկարացնելու համար։ Նրանք նաև բողոքել են պահման պայմաններից՝ նշելով, որ խցերը չեն տաքացվում, ինչի պատճառով կարող են հիվանդանալ, չկա տաք ջուր, հեռախոսներն էլ վերահսկվում են։

Թուրք լրագրողներին ավելի վաղ ձերբակալել են նաև Յակուտիայում և Ալթայում, սակայն տուգանքի վճարումից հետո ազատ են արձակել։

Էմմա Չոբանյան