Նիկոլ Փաշինյանը գիտի՛ Բրուտոսի պատմությունը․ Ռուբեն Ռուբինյանին նշանակեց ա՛յդ պատճառով․ Ազատ Արշակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.04.2026 | 22:53
Թրամփը հայտարարել է, թե Իրանը չգիտի՝ ով է իր առաջնորդը
23.04.2026 | 22:43
Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ
23.04.2026 | 22:27
«6 տարի անհետ կորածների ծնողներին ասել են՝ չխոսեք, հեսա կբերենք ձեր երեխաներին». Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 22:13
Երևանի փողոցներից մեկում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
23.04.2026 | 22:00
ՊԵԿ նախագահը Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկել է ՊԵԿ-ի բարեփոխումներին ուղղված աջակցությունը
23.04.2026 | 21:46
Նոր կարգավորում. ԵՄ-ում վաճառվող սմարթֆոններն ու պլանշետները կլինեն փոխարինելի մարտկոցներով
23.04.2026 | 21:33
Ծանրամարտի ԵԱ. Աննա Ամրոյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց ռեկորդով
23.04.2026 | 21:21
Բյուրեղավանում համաճարակի հետևանքով շուրջ երեք տասնյակ բնակիչներ բուժվում են ստացիոնարում. նրանց վիճակը վերահսկելի է
23.04.2026 | 21:09
Սիմոնյանի ավտոշարասյան «ֆորսաժն» ու ԱԺ նախագահի հակափաստարկները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:48
42 հազար դոլարի դիմաց կազմակերպել էին ապօրինի միգրացիա․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
23.04.2026 | 20:36
Ուղեվարձ վճարելու պահանջը՝ բռնության պատճառ․ երբ վարորդը դառնում է հսկիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:26
ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են Հնդկական օվկիանոսում ևս մեկ նավ կալանելու մասին
23.04.2026 | 20:22
«Ջահերով երթը»՝ Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին. ՈՒՂԻՂ
23.04.2026 | 20:12
Նորաստեղծ, ընդդիմադիր ուժերի հետ ենք համագործակցելու. «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:00
Սամվել Կարապետյանի ուժը նույնական է Քոչարյանի, Սարգսյանի հետ․ նրանց իշխանության դեմքերը ցուցակում են․ Սարգիս Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TVի զրուցակիցը Գերագույն խորհրդի և ԱԺ-ի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն է․

արո՛ն Արշակյան, թեև դեռ հայտնի չէ՝ երբ են հանդիպելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանագնացներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչըն, սակայն ընդդիմությունը մտահոգություն է հայտնում, որ ՀՀ-ն չունի օրակարգ, այլ Թուրքիայի պահանջներն է կատարում։ Ըստ Ձեզ՝ որո՞նք պետք է լինեն հայկական կողմի կարմիր գծերը թուրքերի հետ բանակցելիս, ընդհանրապես՝ ի՞նչ ռիսկեր կան։

-Հարաբերություններ պետք է լինեն հայկական և թուրքական պետությունների մեջ։ Անհրաժեշտ են հարաբերություններ։ Երբ որ ասում ենք՝ մեզ հարաբերություններ պետք չեն, որովհետև ծանր անցյալ ունենք, մենք մեզ հանում ենք մեր կարգավիճակից։ Այսինքն՝ ՄԱԿ-ին ենք պատվիրում, որ զբաղվեն մեր գործերով։ Դրանք ծույլ կազմակերպություններ են։ Ուրեմն, պետք չի հույսը դնել ուրիշի վրա։ Մենք ինքներս պետք է զբաղվենք մեր գործերով, այդ թվում՝ հայ-թուրքական հարաբերություններով։ Դա մեր գործն է։

-Վերջերս ընդդիմադիր քաղաքական գործիչներից մեկը հարց հնչեցրեց, թե թուրքերը ուզում են մեզ կոտորել, մորթել, մեր տունը խլել, ինչպե՞ս կարող ենք նրանց հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալ։ Անհրաժե՞շտ է այսօր օգտագործել «հարաբերությունների կարգավորում» բառերը, որովհետև դրանք բավականին տարբեր երևույթներ են։

-Բարիդրացիական հարաբերություններ կարող են լինել՝ ճանաչելով սխալները և ուղղելով այդ սխալները։ Եթե գործընթացի նպատակը Ստամբուլն արյան ծով դարձնելն է, դրա համար պետք չի նստել-խոսել, հարկավոր է զինվել, հզորանալ, հարմար առիթի սպասել ու խփել՝ առանց իրենց զգուշացնելու։ Հիմա մենք գնում ենք հարաբերությունները կարգավորելու։

-Որո՞նք են ՀՀ-ի կարմիր գծերը, արժեքները, որոնք ենթակա չեն զիջման թուրքերին՝ հարաբերություն կարգավորելու դիմաց։

-Բազմաթիվ են դրանք, ուղղակի անհնար է դրանք թվարկելը։ Ես գիտեմ՝ Դուք անպայման գենոցիդը, Վուդրո Վիլսոնի քարտեզը նկատի ունեք, Անիի կործանումը։

-Արցախի հարցն ու ճանապարհների ապաշրջափակումը նկատի ունեի՝ կարմիր գծեր ասելով, ո՛չ Վուդրո Վիլսոնի քարտեզը։

-Դե  դա նույնպես Վուդրո Վիլսոնի ծրագրերում եղել է։ ԱՄՆ նախագահն այնպիսի սահման է գծել, որ մինչև Ստամբուլն արյան ծով չդառնա, այդ հարցը չի լուծվի։ Իրականում գալու է մի ժամանակ, երբ մեր հարևանների հետ ունենալու ենք բարիդրացիական հարաբերություններ։

-Արդյո՞ք 31-ամյա Ռուբեն Ռուբինյանը կկարողանա պատշաճ պաշտպանել ՀՀ-ի շահերը Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ բանակցելիս, որն ունի մոտ 4 տասնամյակի փորձ։ Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի վստահել կադրային դիվանագետներին և նշանակել է իր ամենահավատարիմ թիմակիցներից մեկին։

-Անլիարժեքության բարդույթ է, երբ ասում են՝ հայ մասնագետը․․․ քաղաքական գործիչը նաև դերասան է, հիմա դեր են հանձնարարել Ռուբեն Ռուբինյանին՝ դիվանագետի դեր, ինքը շատ էլ լավ կկատարի դիվանագետի դերը։ ԱԺ փոխնախագահ լինելը հեշտ գործ չի՝ Նիկոլ Փաշինյանի վստահելին լինելը։ Նիկոլ Փաշինյանը գիտի Բրուտոսի պատմությունը, մենք բոլորս գիտենք, այդ պատճառով է նշանակել։ Մենք ուրիշ բանից պետք է ելնենք՝ մենք ի՞նչ հաղթաթուղթ ունենք, ի՞նչ ենք տվել Ռուբեն Ռուբինյանին բանակցելու համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան