ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում ընդդեմ Ռուսաստանի

Լուրեր

19.05.2026 | 19:47
Գերմանիան Թուրքիայում Patriot համակարգեր կտեղակայի
19.05.2026 | 19:33
Արթուրի հեռախոսը անհասկանալի հանգամանքներում անհետացել է, էջերն էլ՝ ջնջվել. փաստաբանը՝ Օսիպյանի մասին
19.05.2026 | 19:17
Հրապարակվել է Հայաստանի և Լիտվայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի տեքստը
19.05.2026 | 19:14
Գործակալներին ուղարկել ՀՀ՝ կեղծ և գործակալական գործունեություն ծավալելու, գործընկերային չի. Փաշինյանի արձագանքը՝ Սամվել Կարապետյանի մասին բացահայտմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 18:56
Բելառուսը մտադիր է մասնակցել Արցախի տարածքներում նախագծերին
19.05.2026 | 18:45
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Գյումրիում․ ՈւՂԻՂ
19.05.2026 | 18:42
Հայ հեծանվորդներն արծաթե մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
19.05.2026 | 18:27
«Իշխանական պատվեր է». Նարեկ Կարապետյանը՝ ФСБ-ի և Սամվել Կարապետյանի կապն արձանագրած հետաքննության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 18:15
Սամվել Կարապետյանը՝ ФСБ-ի հետ կապի մասին // Օվերչուկը հայտարարել է՝ կքննարկեն ԵՏՄ-ում ՀՀ-ի կարգավիճակը․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 18:03
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումը
19.05.2026 | 18:02
«Ռուսաստանը կրկին ստում է». Լատվիան պատասխանել է ռուսական հետախուզության մեղադրանքներին
19.05.2026 | 17:56
Երեկ առողջապահության նախարարը պետք է Փաշինյանին համապատասխան տեղն ուղեկցեր․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 17:52
Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է զենք ու թմրանյութ
19.05.2026 | 17:35
ԱՀԿ-ն մտահոգված է Կոնգոյում Էբոլայի տարածման «մասշտաբով և արագությամբ». 131 մահվան դեպք է գրանցվել
19.05.2026 | 17:24
Օվերչուկը հայտարարել է, որ Աստանայում կքննարկվի ԵՏՄ-ում «Հայաստանի կարգավիճակի հարցը»
Բոլորը

ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է դիվանագիտությունը համարել Ուկրաինայի հարցով «միակ պատասխանատու» ուղին, սակայն Ռուսաստանի դեմ զսպող միջոցներ և պատժամիջոցներ են նախապատրաստում։

Անցյալ շաբաթ Դոնֆրիդը հանդիպել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ։ Ռուսաստանը պաշտոնապես ԱՄՆ-ին է փոխանցել անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկներով պայմանագիրն ու համաձայնագիրը։ Ռյաբկովի խոսքով, ԱՄՆ-ը փորձում է իրավիճակը վերածել «դանդաղ գործընթացի», բայց միևնույն ժամանակ այն «սուր է, ավելի բարդանալու միտում ունի»։

Մինչ այդ ԱՄՆ-ի փոխնախագահ Քամալա Հարիսը CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է, ԱՄՆ-ը պատրաստ է պատժիչ պատժամիջոցներ կիրառել, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա:

«Մենք շատ պարզ ասում ենք, որ Ռուսաստանը չպետք է ներխուժի Ուկրաինայի ինքնիշխան տարածք, որ մենք պետք է տեր կանգնենք, և մենք տեր ենք կանգնում նրա տարածքային ամբողջականությանը», – ասել է Հարիսը։

«Մենք աշխատում ենք մեր դաշնակիցների հետ այդ հարցի շուրջ, և մենք շատ պարզ ենք ասել, որ պատրաստ ենք այնպիսի պատժամիջոցներ կիրառել, ինչպիսիք դուք նախկինում չեք տեսել»:

ԱՄՆ-ի փոխնախագահը, սակայն, հրաժարվել է շեշտել, թե արդյոք այդ նոր պատժամիջոցներն ուղղակիորեն ուղղված կլինեն ընդդեմ Պուտինի:

«Չեմ պատրաստվում խոսել պատժամիջոցների բնույթի մասին, բայց մենք նրան պարզ ասում ենք և ուղիղ խոսակցությունների մեջ ենք»։

Տաթև Ֆռանգյան