«Աշխատանք կա, բայց փող չկա»․ Թուրքիայում տնտեսական ճգնաժամն ավելի է սաստկանում․ The Guardian

Լուրեր

27.11.2024 | 11:48
ՊԵԿ-ը տնտեսվարողների շրջանում իրազեկման միջոցառումներ է իրականացնում ապրանքների հսկիչ նշաններով դրոշմավորման վերաբերյալ
27.11.2024 | 11:38
7 ոստիկան ազատվել է աշխատանքից
27.11.2024 | 11:26
ՀԱՄԱՍ-ը պատրաստ է զինադադար կնքել Իսրայելի հետ․ AFP
27.11.2024 | 11:16
Հայաստանը պետք է աստիճանաբար զարգացնի օդատիեզերական սարքաշինությունը. ՆԱՍԱ-ի ներկայացուցիչ
27.11.2024 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
27.11.2024 | 10:52
Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտել
27.11.2024 | 10:41
Ձյան շերտի հաստությունը մինչև 30 սմ․ ՀՀ որոշ շրջաններում 1 օրում թափվել է ամսական նորմային հավասար տեղում
27.11.2024 | 10:33
Արմավիրի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
27.11.2024 | 10:16
Դոլարն ու եվրոն արժևորվել են, ռուբլին՝ արժեզրկվել․ արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 27-ի դրությամբ
27.11.2024 | 10:01
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
27.11.2024 | 09:46
Հրդեհ Բալահովիտ գյուղի մանկապարտեզում
27.11.2024 | 09:32
Ձյուն, բուք, մառախուղ․ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան
26.11.2024 | 23:20
Ադրբեջանում պահեստազորի սպաները բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով իրենց հասանելիք վճարումները
26.11.2024 | 23:07
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.11.2024 | 22:54
Թուրքիայում ձնաբքի պատճառով բազմաթիվ նահանգների դպրոցներում դասերը դադարեցվել են
Բոլորը

Բրիտանական The Guardian-ն անդրադարձել է Թուրքիայում տիրող տնտեսական ճգնաժամին ու դրա հետևանքով ստեղծված իրավիճակին։

Հրապարակման հեղինակը պատմում է՝ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում գտնվող ոսկերչական խանութում Սեդան բացում է նրբագեղ սև կաշվե տոպրակը, ոսկյա զարդերը դնում վաճառասեղանի վրա ու քննարկում դրանք վաճառելու հարցը։ Խանութի սեփականատերը տեղադրում է ոսկյա շղթաները, մատանիները և կախազարդը՝ մինչ վաճառողի հետ կքննարկի վերջին գները:

«Ես շաբաթը մեկ նայում էի ոսկու գնին։ Հիմա օրական 50 անգամ եմ նայում»,- ասել է խանութի սեփականատերը, որը ցանկացել է մնալ անանուն։

Նա խորհուրդ է տվել Սեդային սպասել, մինչև, գուցե, ոսկու գինը կայունանա։

Թուրքիայի քաղաքացիաները Սեդայի նման փորձում են ճանապարհներ գտնել՝ ճգնաժամը հաղթահարելու, քանի դեռ լիրան շարունակում է արժեզրկվել։ Այս տարի թուրքական արժույթը կորցրել է արժեքի կեսը դոլարի նկատմամբ՝ միայն նոյեմբերին նվազելով գրեթե 30%-ով։ Նրանք, ովքեր չունեն արտարժույթ կամ ոսկի վաճառելու հնարավորություն, այլ ուղիներ են գտնում ծախսերը կրճատելու համար․ խուսափում են միս գնելուց կամ դիմում են կառավարության կողմից սուբսիդավորվող էժան հացին։

Լրատվամիջոցը գրում է, որ մինչև փողն արժեզրկվում է, գնաճը հասել է 21 տոկոսի։ Այս ամենը պայմանավորված է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ բազային տոկոսադրույքների իջեցման քաղաքականությամբ, որն այս ամենն անվանում է «տնտեսական անկախության պատերազմ»։

Սեդան լրատվամիջոցին ասել է, որ ցանկանում է վաճառել իր ոսկեղենը՝ տուն գնելու համար։

«Ամուսինս ասաց, որ պետք է գնահատենք ոսկին։ Մենք չենք կողմնորոշվում, թե ինչ անել, քանի որ ամեն ինչի գինը տատանվում է։ Մենք չենք կարող վարկ ստանալ՝ դրա դիմաց վճարելու համար, քանի որ չենք կարող վստահել, թե ինչ կլինի արժույթի հետ: Չգիտեմ՝ ինչ անել»,- ասել է նա։

Էրդողանն անցած շաբաթվա վերջին խոսեց այն մասին, թե ինչպես էր նախկինում իջեցրել Թուրքիայի գնաճը մինչև 4%-ի և խոստացել շուտով կրկին հասնել 2011 թվականի այդ մակարդակին, սակայն տնտեսագետների մեծամասնությունը նրա մոտեցումը համարում է անխոհեմ և կանխատեսում, որ հաջորդ տարի 30%-ից բարձր ցուցանիշ է լինելու։

Թուրքիայի առաջատար ֆինանսիստներն էլ նշում են, որ երկիրը վերջին երկու տարում ունեցել է Կենտրոնական բանկի 4 ղեկավար, ֆինանսների արդեն նախկին նախարարն էլ դեկտեմբերի սկզբին է հրաժարական տվել։

«Կենտրոնական բանկը մաքրվել է բոլոր խելամիտ մարդկանցից, նրանք կա՛մ հեռացվել են աշխատանքից, կա՛մ ինքնակամ հեռացել են»,- ասել է լոնդոնյան Capital Economics-ի զարգացող շուկաների ավագ տնտեսագետ Ջեյսոն Թյուվեյը։

Քանի որ լիրայի փոխարժեքը կտրուկ անկում է ապրում, ոսկու առևտրականները սկսել են վաճառել ավելի փոքր քանակությամբ։

Անցյալ ուրբաթ լիրան իջել էր 8%-ով, մինչդեռ Կենտրոնական բանկը հայտարարել էր՝ միջամտել է մեկ ամսվա ընթացքում հինգերորդ անգամ՝ արժույթին աջակցելու համար: Թուրքիայի ֆոնդային շուկան երկու անգամ ստիպված է եղել դադարեցնել առևտուրը՝ հետագա կորուստները կանխելու համար:

«Արտարժութային միջամտությունները կարող են շարունակվել, բայց դրանք ո՛չ լավ ռազմավարություն են, ո՛չ էլ կայուն»,- ասել է Քոչի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր, ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նախկին տնտեսագետ Սելվա Դեմիրալփը:

«Թուրքիայում ֆինանսական ցնցումների հիմնական պատճառը հենց թուլացած դրամավարկային քաղաքականությունն է: Այսպիսով, եթե Կենտրոնական բանկը չանցնի ավելի կոշտ դիրքորոշման, դոլարի պահանջարկը կշարունակվի»,- ասել է նա։

Կառավորության որոշումներն էլ ավելի ու ավելի են զգացվում սովորական մարդու գրպանի վրա։

«Ամեն ինչ հիմա շատ թանկ է, հազիվ ենք ծայրը ծայրին հասցնում։ Իմ ընտանիքը տեղափոխվել է սկեսրայրիս մոտ, որպեսզի խուսափենք տան վարձավճարից»,-լրատվամիջոցին ասել է Գունայ Աքիլը, որը կանգնած է եղել էժան գներով հայտնի սուպերմարկետներից մեկի դիմաց։

«Աշխատատեղեր կան, բայց փող չկա»,- ասել է նա՝բացատրելով, որ իր ամուսնու ընկերությունը, որը խոհանոցային պարագաներ է արտադրում, աշխատողներին վճարում է կես ամսվա աշխատավարձ՝ նրանցից շատերին պարտք մնալով։ Նա ասել է, որ գալիք տարվա նկատմամբ վատատեսորեն է տրամադրված․ «Ես հույս չունեմ, որ գնաճը կկանգնի»։

Լրատվամիջոցը գրում է, որ տնտեսական բումի մասին Թուրքիայի կառավարության խոստումներն ընտրողների շրջանում դառնում են ավելի ու ավելի ոչ ժողովրդական և, հավանաբար, ազդելու են 2023 թվականի ընտրությունների արդյունքների վրա։

Դեմիրալփն էլ, որը մասնակցել է քաղաքագետների հետ քվեարկության մտադրությունների հետ կապված հարցումներին, զգուշորեն դա արտահայտել է․ «Մեր նախնական հետազոտությունը, նոյեմբերի տվյալները ցույց են տալիս, որ մարդկանց շրջանում, որոնք քվեարկել են Էրդողանի կուսակցության օգտին 2018 թվականին, զգալի կապ կա տնտեսական դժգոհությունների և ներկայիս կառավարության օգտին քվեարկելու հավանականության նվազման միջև»։

Էմմա Չոբանյան