Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է հրթիռակասետային 23 ռումբ, գնդիկաբեկորային 1 ավիառումբ և 1 հրթիռ․ ԱԻՊԾ

Լուրեր

11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
Բոլորը

Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը: 2021 թվականի դեկտեմբերի 13-19-ն ընկած ժամանակահատվածում արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է ընդհանուր 478 զանգ, որից 7-ը՝ հրդեհի վերաբերյալ․ տեղեկացնում են ԱԻՊԾ-ից։

Հրդեհի դեպքերից մեկը գրանցվել է տրանսպորտում՝ Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի վարչական տարածքում: Մյուս դեպքերը տեղի են ունեցել Ստեփանակերտում՝ կենցաղային նշանակության շինություններում և աղբանոցներում: Ոչ ոք չի տուժել:

Ճանապարհատրանսպորտաին պատահարի վերաբերյալ 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 2 կանչ: Փրկարարներն արագ արձագանքել են կանչերին և ցուցաբերել համապատասխան օգնություն: Ցավոք, մահվան ելքով ճանապարհատրանսպորտայյին մեկ դեպք է արձանագրվել երեկ՝ դեկտեմբերի 19-ին, Մարակերտի շրջանում:
Շաբաթվա ընթացքում կենցաղային և սոցիալ-կենցաղային բնույթի ևս 32 կանչ է գրանցվել:

Փրկարարները բուժհաստատություն են տեղափոխել առողջական խնդիր ունեցող 6 քաղաքացու: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով (Ասկերանի շրջան) կատարել են 3 ելք: Դռան բացման վերաբերյալ արձագանքել են 6 կանչի:

Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքների ուղղությամբ ծառայության սակրավորական խմբերը՝ Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամի և The Halo Trust կազմակերպության սակրավորների հետ հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացնում են հետախուզական աշխատանքներ:

Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է հրթիռակասետային 23 ռումբ, գնդիկաբեկորային 1 ավիառումբ, և 1 հրթիռ:

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: