Ռուս-հայկական առողջապահական համաժողովի ընթացքում համագործակցության երկու հուշագիր է ստորագրվել

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում` Ն. Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնում, մասնակցել է ռուս-հայկական առողջապահական ամենամյա` 6-րդ համաժողովին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։

Օրակարգում երկկողմ գործակցության առաջընթացի ապահովմանն ուղղված, այդ թվում` COVID-19 համավարակի, բժշկական կրթության և մանկական օնկոլոգիայի ոլորտներին վերաբերող հարցեր էին։

Возможно, это изображение (6 человек, люди стоят и в помещении)

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հանդիպում են ունեցել`առկա համագործակցության քայլերի ընթացքը քննարկելու և փոխգործակցության նոր ուղիներ նախանշելու նպատակով:
Հայկական պատվիրակությունն այցելել է նաև Բլոխինի անվան ուռուցքաբանության կենտրոնում տեղակայված մասնաշենքեր, շրջել մանկական բաժանմունքում։

Ռուս-հայկական համաժողովի ընթացքում համագործակցության երկու հուշագիր է ստորագրվել` ՌԴ Ն. Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնի և ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի, ինչպես նաև Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնի և ԱՆ Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի միջև։

Возможно, это изображение (2 человека, люди стоят и в помещении)
«Առողջապահության ոլորտում փոխօգնության և համագործակցության երկու երկրների ձգտումը չի կարող չուրախացնել։ Առանձնակի պետք է նշել ռուս գործընկերների աջակցությունը Հայաստանի առողջապահությանը հետպատերազմական շրջանում, ինչպես նաև համաճարակային լարված իրավիճակում»,-նշել է Անահիտ Ավանեսյանը։

ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ևս ընդգծել է երկու երկրների արդյունավետ գործակցությունը և անդրադարձել համավարակի դեմ պայքարի ռուսական փորձին։

«Հաշվի առնելով այն վերափոխումները, որոնք սպասվում են այս ոլորտում` բժշկական օգնության համակարգի զարգացման առումով սպասում ենք ոչ թե քայլի, այլ իսկական թռիչքի», -նշել է Միխայիլ Մուրաշկոն։

Մոսկվա կատարած այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանը հանդիպել է նաև ռուսաստանաբնակ հայազգի անվանի բուժաշխատողների, առողջապահության ոլորտի գործիչների հետ, քննարկել Ռուսաստանում բնակվող ու գործող մարդկային, մասնագիտական հսկայական ներուժը Հայաստանի առողջապահության համակարգի զարգացման գործում ներդնելու հնարավորությունները։

Հանդիպմանը ռուսաստանաբնակ հայ բժշկական հասարակությանն են ներկայացվել ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով ուղենշված առողջապահությանը վերաբերող առաջնահերթությունները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել
ձևավորել համատեղ աշխատանքային խմբեր` ոլորտի առաջնահերթություն- մարտահրավերներին առավել հստակ և համապարփակ լուծումներ տալու նպատակով։