Պարզաբանում Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Կալյուսկու նկատմամբ քրեական հետապնդման իրական հանգամանքների վերաբերյալ. ՀՀ դատախազություն

Լուրեր

16.07.2026 | 23:29
Հետաքննությունը պարզել է, որ Ալիևի թոռներն անօրինական կերպով օգտագործում են պաշտոնական լիմուզիններն և անվտանգության մեքենաները
16.07.2026 | 23:16
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվել է էկոպարեկային ծառայությանը
16.07.2026 | 23:00
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյուն
16.07.2026 | 22:49
Վահե Գևորգյանը` Արսեն Բեգլարյանին 11-մետրանոց հարված վստահելու ու «Ելիմայի» նկատմամբ էմոցիոնալ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 22:33
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
16.07.2026 | 22:24
էլեկտրամատակարարման անջատումներ Երևանում ու մարզերում
16.07.2026 | 22:12
Ռռուս 6 միլիարդատերերի զբոսանավերը՝ Թուրքիայի ափերի մոտ․ այնտեղ է նաև Պուտինի հետ կապվող «Վիկտորիա»-ն
16.07.2026 | 21:58
ԿԼ. «Ալաշկերտը» վերջին վայրկյաններին փրկվեց պարտությունից ու հաղթեց հետխաղային 11-մետրանոցներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 21:50
Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» դարձյալ հաղթեց «Մարսաշլոկին» ու դուրս եկավ որակավորման 2-րդ փուլ
16.07.2026 | 21:39
Թուրքիան հայտարարում է C-400 համակարգի ուղղությամբ աշխատանքները շարունակելու մասին՝ հնարավոր վաճառքի լուրերի ֆոնին
16.07.2026 | 21:30
VK, Max, Odnoklassniki և Дзен հավելվածները հեռացվել են Google Play-ից
16.07.2026 | 21:21
Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները
16.07.2026 | 21:12
Նավուր-Բերդ ճանապարհի 11.3կմ հատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է
16.07.2026 | 21:00
ՌԴ-ն նյարդային է, չպետք է սրել իրավիճակը՝ խզելով կոնցեսիոն պայմանագիրը․ պիտի վերակառուցենք, հարցը թողնել ապագային․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 20:50
Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետ
Բոլորը

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին տեղեկացնում է. հաշվի առնելով, որ Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Կալյուսու նկատմամբ իբր ապօրինի քրեական գործ հարուցելու, նրա նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու մասին առանձին իրավապաշտպանների կողմից արված հայտարարությունները կարող են տեղի ունեցածի շրջանակներում իրավապահ մարմինների գործողությունների իրավաչափության նկատմամբ թյուր պատկերացումներ ձևավորել՝ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել հետևյալը:

«Զվարթնոց» օդանավակայանում անձնական խուզարկությամբ Բոգդան Կալյուսկու մոտ հայտնաբերվել է իր լուսանկարներով, բայց երկու տարբեր անուններով ուկրաինական 2 տարբեր անձնագրեր. մեկը՝ Ուկրաինայի իշխանությունների կողմից տրված 27.01.2017թ.՝ Մաքսիմ Բայդակի տվյալներով, մյուսը՝ 22.01.2018թ. տրված Բոգդան Կալյուսկու տվյալներով: Պարզվել է, որ Մաքսիմ Բայդակը հետախուզվում է Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 2052 հոդվածի 2-րդ մասով (ահաբեկչական գործունեության իրականացման հանրային կոչեր կամ ահաբեկչության հանրային արդարացում՝ որոնք կատարվել են զանգվածային տեղեկատվության միջոցների օգտագործմամբ):

Մարտի 31-ին նշված անձը ձերբակալվել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից:

Պարզվել է նաև, որ Մաքսիմ Բայդակը մարտի 27-ին թիվ 613 չվերթով Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետով մուտք է գործել՝ օգտագործելով Բոգդան Կալյուսկու անվամբ տրված Ուկրաինայի քաղաքացու անձնագիրը:

Հասկանալի է, որ Հայաստան մուտք գործելիս սահմանային անցակետում նա որևէ խնդիր չի ունեցել այն պարզ պատճառով, որ Բոգդան Կալյուսկու անձի հետ կապված հետախուզման մեջ գտնվելու վերաբերյալ տվյալներ չեն եղել:

Այսինքն ակնհայտ է, որ առերևույթ տեղի է ունեցել անձը հաստատող ոչ օրինական, կեղծված փաստաթղթով Հայաստանի Հանրապետության սահմանի ապօրինի հատում, ինչի հիմքով էլ 2018թ. մարտի 31-ին հարուցվել է քրեական գործ՝ դեպքի հետ կապված բոլոր հանգամանքները լրիվ, օբյեկտիվ և համակողմանի քննությամբ պարզելու նպատակով: Ապրիլի 1-ին Մաքսիմ Բայդակին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (կեղծ փաստաթղթերի օգտագործում) և 329-րդ հոդվածի 1-ին մասով (պետական սահմանն ապօրինի հատելու) նախատեսված հանցավոր արարքների կատարման համար:

2018թ. ապրիլի 1-ին հարուցված այս քրեական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Մաքսիմ Բայդակի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ երկու ամիս ժամանակով:

Անընդունելի է, և որևէ տրամաբանական բացատրություն չունի գործի իրական և ամբողջական հանգամանքներին անտեղյակության պայմաններում ասուլիսային և նմանատիպ այլ ձևաչափերով փաստերի խեղաթյուրման միջոցով «իրազեկման», իսկ

իրականում Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների վարկը գցելու, տեղի ունեցածին քաղաքական աստառ հաղորդելու համառ հետևողականությունը: