Հայկ Մարությանը «սև՞», թե՞ «սպիտակ». նա պե՞տք է հեռանա քաղաքապետի պաշտոնից. հարցում Երևանում

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Սև՞», թե՞ «սպիտակ»․ Երևանի քաղաքապետի՝ 2018 թվականի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ «Իմ Քայլը» դաշինքի առաջադրած թեկնածուի հայտնի արտահայտությունը բուռն քննադատությունների արժանացավ։ Նրան մեղադրեցին հասարակությունը բևեռացնելու, բաժանարար գծեր քաշելու մեջ։ «Սևերի» և «սպիտակների» թեզն առաջ քաշած Մարությանն այժմ «սևերի բևեռում» հայտնվելու վտանգի տակ է․ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվում է նրան անվստահություն հայտնել։

Խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը Factor.am-ին երեկ հայտնեց, որ նման գործընթաց սկսելու պատճառը քաղաքական խնդիրներն են՝ այլ մանրամասներ չհրապարակելով։ Քաղաքապետին պաշտոնանկ անելու համար անհրաժեշտ է ավագանու անդամներից առնվազն 33-ի ստորագրությունը։ Նախնական տվյալով՝ իշխող խմբակցությանն արդեն իսկ հաջողվել է ապահովել ստորագրությունների անհրաժեշտ քանակը։ Հայկ Մարությանը, կարծես, ինքնակամ հեռանալու մտադրություն չունի․ նա այսօր գրառում արեց ֆեյսբուքում՝ շնորհակալություն հայտնելով երևանցիներին ջերմ խոսքերի և աջակցության համար։ Արդյո՞ք Հայկ Մարությանը պետք է հեռանա քաղաքապետի պաշտոնից, թե՞ ոչ․ երևանցիների վերաբերմունքը փորձել ենք պարզել հարցումների միջոցով։

Հարցված քաղաքացիների մեծ մասը գոհ է Հայկ Մարությանի աշխատանքից, մի մասն էլ նշում է, որ քաղաքապետը չի կատարել իր խոստումները, ուստի՝ պետք է հեռանա, ոմանց համար էլ տարբերություն չկա՝ Հայկ Մարությանը կհեռանա՞, թե՞ կշարունակի պաշտոնավարել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան