Թուրքիայում բուժաշխատողները գործադուլ են հայտարարել․ հիվանդանոցներն առանց բուժանձնակազմի են մնացել

Լուրեր

19.05.2026 | 14:27
Ադրբեջանն իրական շահագրգռվածություն է ցուցաբերում՝ փակելու Հայաստանի հետ հակամարտության էջը. Բայրամով
19.05.2026 | 14:19
Առավոտ ասում են՝ սիրում ենք բոլորիդ, կեսօրին՝ սատկացնելու ու կզցնելու ենք բոլորիդ․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 14:08
Իրանի խաղաղության նոր առաջարկը ներառում է պատերազմական վնասի փոխհատուցում և ամերիկյան զորքերի դուրսբերում
19.05.2026 | 14:00
230 մլն դրամ շահաբաժին․ ինչ է հայտարարագրել Արման Բաբաջանյանը
19.05.2026 | 13:51
Սի Ցզինպինը Թրամփին ասել է, որ Պուտինը «կարող է զղջալ Ուկրաինա ներխուժելու համար». FT
19.05.2026 | 13:43
Շատ լավ հասկանում ենք, ՌԴ-ից չէ որ պետք է ասեն՝ ԵՏՄ և ԵՄ անդամակցությունը անհամատեղելի են․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 13:37
70 մլն դրամ փոխառություն, 2 առանձնատուն․ ինչ է հայտարարագրել ԴՕԿ-ի առաջին համարը
19.05.2026 | 13:32
ՌԴ-ում միջուկային ուժերի զորավարժություններ կանցկացվեն՝ ավելի քան 64,000 անձնակազմի մասնակցությամբ
19.05.2026 | 13:26
«Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 13:20
Էդուարդ Սպերցյանը խոսել է մեջքի խնդիրների մասին
19.05.2026 | 13:12
Հայաստանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 13:03
178 հազար եվրո՝ որպես շահաբաժին․ ինչ է հայտարարագրել Սուրեն Պետրոսյանը
19.05.2026 | 12:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Յարոսլավլի վրա. դեպի Մոսկվա ճանապարհը մի քանի ժամով փակվել է
19.05.2026 | 12:43
Հայտնի է՝ ով է «Մանչեսթեր Սիթիում» փոխարինելու Խոսեպ Գվարդիոլային
Բոլորը

Թուրքիայի բժշկական ասոցիացիան այսօր մեկօրյա գործադուլ է հայտարարել երկրով մեկ՝ ի նշան բժիշկների և ատամնաբույժների անձնական իրավունքների բարելավման վերաբերյալ օրենսդրական առաջարկը խորհրդարանից հետ կանչելու դեմ բողոքի, գրում է Bianet-ը։ 

 

Գործադուլը սկսվել է վաղ առավոտից, բուժհաստատությունները ծառայություններ չեն մատուցել՝ բացառությամբ շտապօգնության, դիալիզի, վերակենդանացման և երեխաների շտապօգնության բաժանմունքների։

Գործադուլին աջակցություն են հայտնել Առողջության ու աշխատավորների ծառայության միությունը, Բուժաշխատողների առաջադեմ միությունը, Ընդհանուր առողջապահության և սոցիալական ծառայությունների մասնաճյուղի հանրային աշխատողների արհմիությունը:

«Այս գործադուլը նախազգուշացում է, որ մենք հավակնում ենք մեր աշխատանքի և ապագայի, ինչպես նաև ժողովրդի առողջության պահպանման իրավունքին։ Հասարակությունը պետք է ականջալուր լինի նաև մեր ձայնին. կառավարությունը պետք է լսի բժիշկների, բուժաշխատողների և բանվորների խոսքերը, տեսնի նրանց ուժը, որը կարող է փոխել առողջապահական համակարգը։ Այսօր այն օրն է, երբ մենք կիսում ենք արժեքներ, պրոֆեսիոնալ պայքարը, հույսը տեսալի ենք դարձնում ուժի միջոցով, որը մեզ մղում է անել մեր աշխատանքը։ Այսօր այն օրն է, երբ մենք ամրապնդում ենք համերաշխությունը ու զգում ձեր ուժը մեր ուսերին, երբ մեզանից  մեկը բացակայում է։ Այսօր հենց այն օրն է, երբ մենք կանգնած ենք կողք կողքի՝ մեկը մյուսին վստահելով»,- ասվում է ասոցիացիայի կոչում։

Էմմա Չոբանյան