Փաշինյան-Ալիև փակ հանդիպում. ինչ տվեց բրյուսելյան այցը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
06.08.2026 | 20:22
Տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 489 անձնագիր
06.08.2026 | 20:10
Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
06.08.2026 | 19:57
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
06.08.2026 | 19:44
Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է
06.08.2026 | 19:30
ԿԸՀ-ն օրենքը կիրառել է «մեր ձևով»․ ով պետք է Նարեկ Կարապետյանին զրկեր անձեռնմխելիությունից
06.08.2026 | 19:24
Ճիշտ թվեր, մոլորեցնող համեմատություններ․ ինչն է սխալ աղքատության մասին Աբրահամյանի և Բագրատյանի հայտարարություններում
06.08.2026 | 19:10
Կոտրվածքներ և առողջական ծանր վիճակ. Բաքվի բանտից հայ գերիներն ահազանգում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Երբ ելույթ եք ունենում, թվում է՝ հեսա լույսերն անջատելու են, պրոժեկտորը միացնեն ու ձեզ Օսկար հանձնեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին
06.08.2026 | 18:55
Եթե 300 հազար ադրբեջանցիները վերադարձած չլինեն, ձեր նկարները դնելու եմ, գրեմ՝ «բեզաչոտնիկ»․ ԱԺ փոխնախագահը ՔՊ-ական պատգամավորին զգուշացում հայտարարեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Փաշինյան-Ալիև-Միշել՝ Բրյուսելում 4,5 կես ժամ տևած հանդիպման փակ հատվածը չի գաղտնազերծվում: Եվրոպական կողմի նախաձեռնությամբ կազմակերպված եռակողմ հանդիպման ընթացքում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Ալիևին և Փաշինյանին որոշ ժամանակով առանձին շփվելու հնարավորություն է տվել, սակայն այդ քննարկման մանրամասները ևս կողմերը չեն հրապարակում:

Փաշինյանի ու Ալիևի հանդիպումը Բրյուսելում կայացավ նրանց հեռակա բանավեճի ֆոնին: Երկու երկրների ղեկավարների հրապարակային հայտարարությունները բախվում են հատկապես «զանգեզուրյան միջանցք» ձևակերպմանը: Ալիևը սպառնացել էր Հայաստանին, որ Սյունիքով միջանցք չստանալու դեպքում՝ մաքսակետեր կդնի Լաչինի միջանցքում, որը հայկական կողմն օգտագործում է մարդասիրական նպատակով:

Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը․ Ալիևի հայտարարությանը կարճ ժամանակ անց պատասխանել էր Փաշինյանը:

Երկու երկրների ղեկավարների հանդիպմանը նախորդած հրապարակային, բայց հեռակա այս բանավեճի ֆոնին առավել հետաքրքիր է դառնում, թե Փաշինյանն ու Ալիևը փակ դռների հետևում ի՞նչ կարող էին քննարկել:

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին հաջողվել է ժամեր տևած հանդիպման ընթացքում համաձայնության հասնել երկաթուղային հաղորդակցության բացման շուրջ․ հանդիպումն ամփոփելով՝ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառ Միշելը՝ նշելով, որ ավտոմոբիլային հաղորդակցությունը բացելու հարցում որևէ առաջընթաց չի գրանցվել: Հայաստանի վարչապետն էլ հանդիպումից հետո նշել է՝ երկաթուղին գործելու է միջազգայնորեն ընդունված սահմանային և մաքսային կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։

Երևանում փորձագիտական շրջանակները, անդրադառնալով Լաչինի և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» նույն հարթությամբ դիտարկելու՝ Ալիևի տրամաբանությանը, հայտարարում են, որ Ադրբեջանի նախագահը հակասում է ինքն իրեն, քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարությունում «միջանցք» բառը գործածված չէ:

Ալիևը, զուգահեռներ տանելով Լաչինի և իր կողմից շրջանառվող «Զանգեզուրի միջանցքի» միջև, փորձում է թաքցնել թուրք-ադրբեջանական իրական ցանկությունները, նշում է «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը:

Բրյուսելը մասնակցություն կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին: ԵՄ-ն խորհրդատվական խումբ կհատկացնի՝ տեխնիկական աջակցություն տրամադրելով երկու երկրներին, նշել է Եվրոպական խորհրդի նախագահը:

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը կարևոր է համարում հստակությունը՝ արդյո՞ք այդ եվրոպացի փորձագետները մասնակցություն ունենալու են որոշում կայացնելու հարցում, քանի, որ, ըստ Քոչինյանի, ՌԴ-ն ունենալու է նման դեր:

Շառլ Միշելը պարտադրել է ԵՄ-ի ներկայությունը դեմարկացիայի և դելիմիտացայի գործընթացում Պուտինի հետ հեռախոսազանգի ժամանակ, կարծում է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը:

Հիշեցնենք՝ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացում, Մոսկվայի աջակցությունից զատ, Հայաստանին և Ադրբեջանին այլ մասնակցություն պետք չէ, քանի որ անհրաժեշտ քարտեզները Ռուսաստանի ԳՇ-ում են:

Այդուհանդերձ, երեկ Բրյուսելում կողմերի միջև փաստաթուղթ չի ստորագրվել: Հիշեցնենք՝ վերջին փաստաթուղթը ստորագրվել է նոյեմբերի 26-ին՝ Պուտինի նախաձեռնությամբ Սոչիում կազմակերպված հանդիպման ընթացքում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան