Սահմաններ փակելով «միջանցք» պահանջելն անընդունելի է, իսկ Էրդողանն ու Ալիևը դա են պարտադրում Հայաստանին․ Բագրատ Էստուկյանը՝ Չավուշօղլուի հայտարարության մասին

Լուրեր

26.01.2026 | 15:51
Խորհրդարանում հյուրընկալվել է Բուլղարիայի պատվիրակությունը
26.01.2026 | 15:42
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին. Դատախազություն
26.01.2026 | 15:31
ԵՄ խորհուրդը հաստատել է 2027 թվականից ռուսական գազի ներմուծման արգելքը
26.01.2026 | 15:30
Արման Ծառուկյանը հայտնել է՝ ում հետ է ցանկանում մենամարտել UFC-ում
26.01.2026 | 15:22
Բացահայտվել է Կոշ գյուղում կատարված գողությունը
26.01.2026 | 15:11
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի տարեկան ամփոփիչ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
26.01.2026 | 15:05
Ալեն Սիմոնյանը բլոգերի է դատի տվել // Մեկնարկել է Արագածոտնի թեմի առաջնորդի դատավարությունը․ ԼՈՒՐԵՐ
26.01.2026 | 15:02
Իրանցի պատգամավորն ամերիկացի զինվորներին կոչ է արել «հրաժեշտ տալ իրենց ընտանիքներին»
26.01.2026 | 14:53
Գրանցվել է 691 դեպք, որից 182-ը՝ արտակարգ․ ՆԳՆ ՓԾ-ն ամփոփել է շաբաթը
26.01.2026 | 14:45
ԶԼՄ-ների և լրագրողների դեմ ներկայացված դատական հայցերի թիվը 2025-ին աճել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.01.2026 | 14:36
Այն նվիրված է Զանգեզուրին. Կոբախիձեն՝ Հայաստան ու Ադրբեջան ԱՄՆ փոխնախագահի այցի մասին
26.01.2026 | 14:28
Լրագրողների դեմ նվաստացուցիչ մոտեցումներով աչքի են ընկել ԱԺ նախագահը, ՔՊ-ականներ,Գյումրիի քաղաքապետը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.01.2026 | 14:26
Անդրե Կալիզիրն ավարտել է կարիերան
26.01.2026 | 14:17
Ալիևն ընդունել է Իսրայելի ԱԳ նախարարին
26.01.2026 | 14:08
2025-ի իրադարձությունների լուսաբանումը արտացոլում էր՝ ով ում է սպասարկում լրատվական դաշտում․ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս պահին Հայաստանի և Թուրքիայի համար ամենամեծ խնդիրը դիվանագիտական հարաբերությունների բացակայությունն է, և դա Թուրքիայի պատճառով է։ Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանն ու Թուրքիան հատուկ պատվիրակներ են ունենալու երու երկրների հարաբերությունների կարգավորման համար։

«Այդ պատվիրակները պետք է աշխատեն տալ դիվանագիտական հարաբերություների մեկնարկը, իսկ դա նշանակում է, որ երկու երկրները պետք է դեսպանատներ ունենան միմյանց երկրներում, հյուպատոսներ։ Սակայն այս պահին դա չկա»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նշել էր, որ Անկարան և Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն, կբացվի նաև ավիահաղորդակցությունը։

ՀՀ ԱԳՆ-ն էլ արձագանքել էր Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման խնդրին։

«Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ Կառավարության ծրագրում։ Այս առումով դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի»,- գրել է ԱԳՆ խոսնակը։

Բագրատ Էստուկյանի խոսքով՝ Հայաստանի անկախությունից հետո մինչև այսօր Թուրքիան է միակողմանիորեն մերժել պաշտոնական Երևանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել։

«Հիմա եթե պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել, ուրեմն պետք է քայլ անի, և հանկարծ այնպես չլինի, որ այս ընթացքում հայկական կողմին պարտադրվեն նախապայմաններ»,- ասաց նա։

Ըստ Էստուկյանի՝ հիմա նկատելի է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուզածը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն է», որ Նախիջևանի վրայով Հայաստանով Ադրբեջան ուղիղ կապ ունենա։

«Այս պահանջին ի պատասխան՝ պետք է հայկական կողմը պահանջի սահմանների բաց լինելը։ Ինչպե՞ս կլինի, որ այդ սահմանները մնան փակ, և Թուրքիան ունենա ուղղակի կապ դեպի Ադրբեջան։ Նախ պետք է լինեն բաց սահմաններ, սահմաններին լինեն մաքսակետեր, և հետո կարող է նաև լինել տարանցիկ ճանապարհը։ Սա պետք է լինի Հայաստանի համար ընդունելի տարբերակը, այլ ոչ թե իր հողերից անցնող, հսկումներից զերծ ճանապարհները։ Դա անընդունելի է»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ սահմաններ փակելով «միջանցք» պահանջելն անընդունելի է։

«Իսկ այդ անընդունելին Էրդողանն ու Ալիևը պարտադրում են Հայաստանին։ Այս հարցում Հայաստանը պետք է զգույշ լինի»,- ասաց մեր զրուցակիցը։

Բագրատ Էստուկյանի խոսքով՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ միայն ցանկության մասին հայտարարություններ են լինում, գործնական քայլեր մինչև հիմա չեն արվել։

«Արցախյան պատերազմից հետո Թուրքիան հայտարարել է, որ այլևս Հայաստանի հետ հարաբերություններ կարգավորելու արգելք չկա, բայց դա ասելով՝ որևէ քայլի չի դիմել։ Միշտ զիջումներ պահանջողի դերում է։ Թուրքիան միակողմանիորեն է որոշել Հայաստանի հետ հարաբերություններ չհաստատել, Հայաստանին շրջափակման մեջ պահել, հիմա էլ ինքը միակողմանի պետք է կարգավորի հարաբերությունները․ եթե հիմա իրավիճակ է փոխվել, ապա պետք է իր քայլն անի հարաբերությունների կարգավորման համար»,- եզրափակեց Բագրատ Էստուկյանը։

Հռիփսիմե Հովհաննիսյան