Ադրբեջանը տարբեր երկրներից մասնագետների է ներգրավել՝ Արցախի գրավյալ տարածքների հուշարձանների «վերականգնման համար»

Լուրեր

14.09.2026 | 10:58
Բեռլինում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը․ ընդգծվել է ՀՀ–Գերմանիա ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 10:46
Օմանը հետաձգել է Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ բանակցությունները
14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
Բոլորը

Ադրբեջանը շարունակում է Արցախի գրավյալ տարածքների պատմական, կրոնական, մշակութային հուշարձաններից հայկական հետքի վերացման ուղղությամբ տարբեր գործողություններն ու ծրագրերը՝ դրանում ներգրավելով տարբեր երկրների։

Մասնավորապես, նախօրեին Ադրբեջանում տեղի է ունեցել Արցախի գրավյալ տարածքների հուշարձանների վերականգնման թեմայով կլոր սեղան-քննարկում, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

«Հեյդար Ալիևի հիմնադրամի նախագահ Մեհրիբան Ալիևան 2020 թվականի դեկտեմբերի 8-ից հայտարարել է «ազատագրված տարածքներում» մշակութային, կրոնական հուշարձանների, մզկիթների վերականգնման ծրագրի մեկնարկի մասին։ Այդպիսով, Հեյդար Ալիևի հիմնադրամը աջակցություն է ցուցաբերում պետության կողմից պատմության վերականգնմանն ուղղված նախագծերին»,- ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, Հեյդար Ալիևի հիմնադրամի տնօրեն Անար Ալաքբարովը։

Նա նաև նշել է, որ Մեհրիբան Ալիևայի հանձնարարությամբ ներկայում «վերականգնման գործընթացում ներգրավված են մասնագետներ Ավստրիայից, Մեծ Բրիտանիայից, Բուլղարիայից, Իտալիայից, Լատվիայից, Ռուսաստանից, Թուրքիայից, Վրաստանից և այլ երկրներից»։

Հավելենք, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է Արցախի գրավյալ տարածքներում վերացնել հայկական պատմական, կրոնական մշակութային հետքերը, ինչպես նաև հայկական հուշակոթողներն ու եկեղեցիները՝ կամայական «ռեստավրացիայի» ենթարկելով։ Դրա վառ օրինակը Շուշիի Սուրբ Ամենափրկիչ հայ առաքելական եկեղեցու կամայական ու ապօրինի վերականգնում է ադրբեջանական իշխանություններից կողմից, որոնք ամեն կերպ փորձում են եկեղեցին ներկայացնել ոչ հայկական, այդ գործընթացում նաև օտարազգի «մասնագետներին» օգտագործելով։

Նշենք նաև, որ պատերազմից մեկ տարի անց էլ Ադրբեջանն ամեն կերպ խոչընդոտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքին Արցախ ու նրա գրավյալ տարածքներ։

Էմմա Չոբանյան