Վահագն Խաչատուրյանը Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է գործակցության մի շարք հնարավորություններ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդի գլխավորած պատվիրակությանը։

«Նախարարը ողջունել է դեսպանին, անդրադարձել բարձր տեխնոլոգիաների ոլորտում Էստոնիայի գրանցած հաջողություններին, տնտեսության ազատականացման էստոնական փորձին, նշել, որ այն կարող է օրինակելի լինել Հայաստանի համար։

Վահագն Խաչատուրյանը դեսպանին է ներկայացրել նախարարության գործունեության շրջանակները՝ առանձնացնելով հատկապես թվայնացման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Մասնավորապես ընդգծել է արդեն իսկ հաստատված թվայնացման ռազմավարությունը, դրանից բխող թվայնացման նոր ստանդարտների մշակումը, ինչպես նաև հաջողությամբ գործարկված e-gov, e-draft և մի շարք այլ էլեկտրոնային հարթակները, որոնք պարբերաբար ամբողջացվում ու արդիականացվում են։

Նախարարը կարևորել է այս ոլորտում փորձի փոխանակման, հատկապես էստոնացի մասնագետների կողմից պրակտիկ խորհրդատվության, համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Ռինա Կալյուրանդը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, անդրադարձել երկու երկրների միջև արդեն իսկ առկա համագործակցության ուղղություններին: Դեսպանը նաև պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում քայլեր ձեռնարկել ընդլայնելու գործակցությունը և վեր հանելու համագործակցության նոր հնարավորություններ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրոնային կառավարման, տեխնոլոգիական կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացման մի շարք հնարավորություններ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու կողմերի համապատասխան մասնագետներից ձևավորել աշխատանքային խումբ, ստեղծել ճանապարհային քարտեզ և մշակել գործողությունների ծրագիր»,- ասված է հաղորդագրությունում։