Ինչ վիճակում է մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում․ նախորդ տարվա համեմատ առաջընթաց է գրանցվել 2 միավորով

Լուրեր

11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
Բոլորը

Այսօր ողջ աշխարհում նշվում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը։ Freedom House իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ Հայաստանը  2021 թվականին համարվում է «Մասնակի ազատ» երկիր՝ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ 

Ըստ 2021 թվականի տվյալների՝ Հայաստանում քաղաքական իրավունքի պաշտպանության ոլորտը 40 հնարավոր միավորից հավաքել է 22 միավոր։ 2020 թվականի համեմատ՝ Հայաստանն առաջընթաց է գրանցել 1 միավորով։ 

Քաաղաքացիական իրավունքների պաշտպանության հարցում Հայաստանը 60 միավորից հավաքել է 33 միավոր՝ նախորդ տարվա ցուցանիշից 1 միավորով ավելի։ 

Ընդհանուր առմամբ՝ 100 միավորից Հայաստանն ունի 55 միավոր՝ նախորդ տարվա 53-ի փոխարեն, և ընդգրկված է «մասնակի ազատ» երկրների շարքում։ 

2017-2018 թվականներին Հայաստանը 100 միավորից ունեցել է ընդամենը 45 միավոր, իսկ 2019-ին արդեն Հայաստանն իր դիրքերը բարելավել է միանգամից 6 միավորով, այնուհետև յուրաքանչյուր տարի հավաքել է 2 միավորով ավելի, քան նախորդ տարի։

Զեկույցում նշվում է, որ Հայաստանն անցումային փուլում է գտնվում 2018-ի զանգվածային հակակառավարական ցույցերից և ընտրություններից հետո, որոնք դուրս մղեցին արմատացած քաղաքական էլիտային:

Վերը նշված թվային միավորները և կարգավիճակը չեն արտացոլում Լեռնային Ղարաբաղում տիրող պայմանները, ինչը քննվում է առանձին զեկույցով:

Նշենք, որ տարածաշրջանում Հայաստանը այս ցուցանիշներով զիջում է միայն Վրաստանին՝ 5 միավորով։ Այսպես․ Վրաստանը 100 միավորից հավաքել է 60 միավոր, այն նույնպես համարվում է «մասնակի ազատ» երկիր։ Ադրբեջանը 100-ից ունի ընդամենը 10 միավոր և համարվում է «ոչ ազատ» երկիր։ «Ոչ ազատ» են համարվում նաև Թուրքիան և Իրանը՝ ունենալով համապատասխանաբար 32 և 16 միավոր՝ 100 միավորից։

Անժելա Պողոսյան