«Տիկին Փոստանջյանը ստանձնել է քաղաքական ծաղրածուի դերը»․ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

«Ելք» դաշինքը ստեղծվել է իշխանության կողմից, որպեսզի այն ընդդիմության անվան տակ ծառայություններ մատուցի գործող ռեժիմին». այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը։

«Նման բան ասելու համար պետք է փաստեր ներկայացնի Զարուհի Փոստանջյանը»,- Factor.am-ի հետ զրույցում հակադարձելով Փոստանջյանին ասաց «Ելք» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։

Մեր դիտարկմանը, որ ըստ Փոստանջյանի՝ «Ելք»-ի դիրքորոշումները համընկնում են իշխանության քաղաքական գծի հետ, Միքայելյանն ասաց․ «Ստից խոսակցություններից հոգնել ենք, Զարուհի Փոստանյանի հետ բանավեճի մեջ մտնել չենք ուզում»։

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ ասաց․ «Մենք նման խոսքերով չենք մեկնաբանելու, որովհետև ըմբռնումով ենք մոտենում, որ տիկին Փոստանջյանը մանդատից զրկվելով զրկվել է նաև քաղաքական ողջախոհությունից։ Ցանկացած ժողովրդավարական պետության մեջ քաղաքական ծաղրածուները տեղ ունեն, տիկին Փոստանջյանն էլ ստանձնել է այդ ծանր բեռը»։